«Անառողջ միտում». Սևանա լճում իշխան աճեցնողները դժգոհում են անարդարությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

«Անառողջ միտում». Սևանա լճում իշխան աճեցնողները դժգոհում են անարդարությունից

20:00 04.07.2019

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի  գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը «SOS Սևան» նախաձեռնության քննարկման ժամանակ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանից հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ ուսումնասիրություն` Սևանա լիճը «ծաղկման» տարած ջրիմուռների արտադրած թո՞ւյնն է ավելի շատ վնասում Սևանա լիճը, թե՞ 300-500 տոննա ժավելը, որը ձկնագողերն են լցնում լիճ` իրենց ցանցերը լճում մամուռից մաքրելու նպատակով:

Մամիկոնյանը պնդել է, որ իրենք ժավելով ցանց չեն մաքրում:

«Ես ժավելի հետ կապված ուսումնասիրություններ չեմ արել»,- ասել է Համբարյանը՝ հավելելով, որ ջրիմուռների արտադրած տոքսիկ նյութերը հեշտ անհետացողներից չեն: Դրանք հայտնվում են նաև հողում, մրգերում, երբ այդ ջրով այգիներ ու ցանքատարածություններ են ոռոգվում:

Ըստ Վարդան Մամիկոնյանի՝ Սևանա լիճը երկու հիմնական խնդիր ունի՝ աղտոտվածության բարձր մակարդակ և ինքնամաքրման պրոցեսի բացակայություն:

«Ախր, շատ-շատ խոսում են ցանցավանդակային տնտեսության մասին, բայց որևէ մեկը չի խոսում, օրինակ, Լիճքում գործող ձկնաբուծարանի մասին, որի արտադրության ծավալները գրեթե հավասար են մեր արտադրության ծավալներին: Բազմաթիվ անասնագոմեր կան, օրինակ, Սոթք գետի վրա, որտեղի ազդեցությունը գրեթե նույննն է, ինչը մեր ցանցավանդակային տնտեսությանը, որևէ մեկը դրանց մասին չի խոսում, ես, անկեղծ ասած, էստեղ տեսնում եմ անառողջ միտում, որը չեմ կարող բացատրել: Բացի սրանից՝ հստակ հաշվարկ է կատարվել, որ տարեկան 20-40 տոննա ֆոսֆոր այս պահի դրությամբ մտնում է միայն լվացքի միջոցներից: Բազմաթիվ երկրներում էն լվացքի միջոցները, որոնք ֆոսֆատ են պարունակում, արգելված է: Դա պատճառներից մեկն է, որ դրա գինն ընկած է: Հայաստանում 99 տոկոսով կիրառվում են հենց այդ լվացքի միջոցները»,- ասել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի  գործադիր տնօրենը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով են կերակրվում ցանցավանդակներում աճեցվող ձկները, Վարդան Մամիկոնյանն ասել է, որ ֆոսֆորի քանակությունն ընդամենը մեկ տոկոս է: Իրենք ունեն այն հաշվարկները, թե որքան ֆոսֆոր են լցրել Սևանա լիճը: Խոսքը 2200 կգ ֆոսֆորի մասին է: Շատ ավելի մեծ քանակություն գալիս է գետերով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP