Նախագահը հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Նախագահը հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների

19:02 04.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում 5-րդ միջազգային համագումարի անցկացումը: 

«Ցանկանում եմ ոչ միայն ողջույնի, այլև քաջալերանքի խոսքեր ասել, քանի որ այն աշխատանքը, որ դուք անում եք՝ յուրաքանչյուրդ ձեր տեղում և բոլորդ միասին, շատ կարևոր ու արժեքավոր է: Ինչպես ցանկացած ընտանիքում, այնպես էլ երկրում, ցանկությունները, նվիրումը, աշխատանքն ավելի են իմաստավորվում, եթե առողջ ես»,– ասել է նախագահը՝ նշելով, որ այս ոլորտի զարգացումը կարևոր է երկրի ու ժողովրդի ապագայի, ժառանգության ու արժեքների պահպանության տեսանկյունից:

Առողջությունը համարելով հաջողության հասնելու հիմնավոր նախապայմաններից մեկը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայտնի բժիշկների ու բարձրակարգ մասնագետների համախմբումը, առողջապահության ոլորտին վերաբերող հրատապ հարցերի քննարկումն ու առաջարկների ներկայացումը նաև մեծ աջակցություն են առողջապահական ոլորտի պետական ծրագրերին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը տեղեկություններ են ներկայացրել համագումարի մասին՝ նշելով, որ համագումարի հիմնական նպատակներից են ինչպես սփյուռքահայ հայտնի մասնագետների միջոցով ոլորտի նորություններին ու նորարարություններին ծանոթանալը, այնպես էլ դրանք Հայաստանում կիրառելու հնարավորությունների քննարկումը, անձնական ու մասնագիտական կապերի հաստատումը և դրանք ի շահ Հայաստանի ծառայեցնելը:

Արտերկրի և Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններ ներկայացնող բժիշկները Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պատմել են հայրենիքի հետ համագործակցության իրենց ծրագրերի մասին, գաղափարներ ու առաջարկություններ ներկայացրել:

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցում են բժիշկներ և առողջապահության մասնագետներ աշխարհի 22 երկրից: Համագումարի այս տարվա կարգախոսն է՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP