22:15 04.07.2019
Աշխարհի տարբեր հատվածներում եղանակային անոմալիաները բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել, ինչպես նաև մեծ ավերածություններ գործել:
Ճապոնիայի հարավարևելյան Կյուշու կղզում օրեր շարունակվող հորդառատ անձրևները սողանքների և հեղեղների պատճառ են դարձել: Շուրջ 1 մլն մարդ տարհանման հրաման է ստացել: Չհաստատված տեղեկություններով՝ առնվազն 20 մարդ մահացել է կամ անհետ կորել: Երկրի վարչապետ Աբե Սինձոն հրահանգել է լավագույնս իրականացնել փրկարարական աշխատանքները: Հեղեղներից տուժած շրջաններում զորքեր են տեղակայվել:
Իսկ Չինաստանի հարավում պտտահողմ է մոլեգնել: Կայուան քաղաքում այն 6 մարդու կյանք է խլել: 190 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Հսկայական պտտահողմն օդ է բարձրացրել աղբ, փայտանյութ, պայուսակներ: Պտտահողմն իր հետևից նաև ավերածություններ է թողել՝ կոտրել ապակիներ, պոկել տանիքներ: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ քամու արագությունը հասել է 83կմ/ժամի:
Այս ամենին զուգահեռ հեղեղներ են նաև Ռուսաստանում: Իրկուտսկում հունիսի 24-27-ը տեղացած հորդառատ անձրևներից Անգարա գետի ձախ վտակները դուրս են եկել ափերից՝ դառնալով ջրհեղեղի պատճառ: Այսօր արդեն նահանգային իշխանությունները հաղորդել են զոհերի թվի աճի մասին: Այս պահի դրությամբ կա 21 զոհ, 14 անհետ կորած: 300-ից ավելի մարդ դեռ հիվանդանոցում է գտնվում: Իրկուտսկի 16 բնակավայրում դեռ հեղեղված է մնում 2700 տուն: Ավելի քան 3 հազար տուն այլևս պիտանի չէ կյանքի համար: Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Նահանգում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:
Իսկ Հնդկաստանում այս ամառ ուժգին շոգի պատճառով արդեն ավելի քան 100 մարդ է մահացել: Մի ամբողջ քաղաք լճերի ցամաքելու պատճառով մնացել էր առանց ջրի:
Մասնագետները կարծում են, որ իրավիճակն առաջիկա տարիներին է՛լ ավելի կվատանա և հումանիտար ճգնաժամի կհանգեցնի. Հնդկաստանի բավականին մեծ տարածքներ բնակության համար անպիտան կդառնան: CNN-ի փոխանցմամբ՝ տապի սեզոնը Հնդկաստանում սովորաբար տևում է մարտից հուլիս և մեղմանում է մուսսոնային անձրևների ժամանակ: Սակայն վերջին տարիներին տապի ալիքներն ավելի ուժգին են դարձել, ավելի հաճախակի են վրա հասնում և ավելի երկարատև են:
Կլիմայական փոփոխություններով զբաղվող մասնագետները համարում են, որ Հնդկաստանն այն երկրներից մեկն է, որն ամենաշատը կտուժի կլիմայական ճգնաժամից:
Ի դեպ, Հնդկաստանում իրավիճակը եզակի չէ: Այս տարի անոմալ տապից տուժել են նաև եվրոպական բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, հարավասիական և աֆրիկյան պետություններ:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները երկու սցենար են կանխատեսնում. կա՛մ Երկրի մակերևույթի ջերմաստիճանը մինչև դարավերջ կբարձրանա ըստ Ցելսիուսի 4.5 աստիճանով, կա՛մ, ինչն ավելի լավատեսական է՝ 2.2 աստիճանով:
Այնուամենայնիվ, երկու տարբերակներն էլ գերազանցում են կլիմայի մասին Փարիզի համաձայնագրով նախատեսված թիրախը, այն է՝ մինչև դարավերջ գլոբալ ջերմաստիճանը չպետք է գերազանցի 2 աստիճանի շեմը:
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...