Ռուս մասնագետները արդեն ժամանել են Թուրքիա՝ Ս-400 համակարգերը բացազատելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ռուս մասնագետները արդեն ժամանել են Թուրքիա՝ Ս-400 համակարգերը բացազատելու համար

15:51 05.07.2019

Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգի հրթիռներ

Ռուսաստանում Թուրքիայի համար արտադրված Ս-400 հրթիռային համակարգերը պատրաստ են ու կիրակի օրը կբեռնվեն ռուսական օդուժի բեռնատար ինքնաթիռներ Թուրքիա տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնել է թուրքական լրատվամիջոցներից մեկը։

Ըստ այդ տեղեկությունների՝ արդեն Թուրքիա է ժամանել ռուսաստանցի մասնագետների առաջին խումբը, որը հետևելու է բեռնատար ինքնաթիռներից համակարգերի իջեցմանն ու Թուրքիայի տարածքում դրանց բացազատմանը, գործարկմանը։ Երկուշաբթի՝ համակարգերի հասնելուց հետո, նույն նպատակով Թուրքիա կժամանի նաև մասնագետների երկրորդ խումբը։

Թուրքական իշխանությունների ներկայացուցիչներից մի քանիսն արդեն հայտարարել են, որ մյուս շաբաթվա ընթացքում համակարգերն արդեն բացազատված կլինեն Թուրքիայի տարածքում։ Սա հավանաբար կհարուցի ԱՄՆ կողմից դժգոհության հերթական ալիքը ու նաև հնարավոր է՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ամերիկյան կողմից։

Դրան պատրաստ լինելու համար Թուրքիան արդեն սկսել է ներկրել այնպիսի ապրանքներ, որոնց կարիքը սուր է լինելու ամերիկյան պատժամիջոցների դեպքում։

Խոսքը հատկապես ամերիկյան սպառազինության պահեստամասերի մասին է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

22:12 01.08.2025

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՄԻՊ-ի աշխատակազմից: Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: […] ...

SHANTNEWS

22:00 01.08.2025

SHANTNEWS

Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիս

21:53 01.08.2025

Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիս

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական թեմաների բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է նորմալ դիվանագիտական պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող […] ...

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

21:42 01.08.2025

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են եմենական հրթիռ, որը արձակվել էր հրեական պետության ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները, ՀՕՊ ուժերը որսացել են Եմենի տարածքից արձակված մեկ հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ։   ...

ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

21:28 01.08.2025

ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...

Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

21:15 01.08.2025

Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է լուծել Ուկրաինայում հակամարտությունը և այն անվանելլ է «(ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո) Բայդենի պատերազմ»։ «Սա պատերազմ է, որը չպետք է լիներ։ Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի», – Truth Social-ում գրել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ Նա նշել է, որ ցանկանում է «պարզել, թե արդյոք նա […] ...

BACK_TO_TOP