Կենդանիների անկման դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Կենդանիների անկման դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում

12:34 06.07.2019

SHANTNEWS.am-ը տեղեկություններ է ստացել, որ երեկ կենդանիների անկման  դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում: Շուրջ 35 կովեր փքվել են, որից 5-ը սատկել է:

Հիշեցնենք, որ վերջին օրերին սա միակ համայնքը չէ, որտեղ կենդանիների անկման դեպքեր են գրանցվում: Լուրեր շրջանառվեցին, որ պատճառը Սևանա լճի «ծաղկած» ջուրն է, քանի որ կենդանիները հենց լճի տարածքում էին արածում:

«Հիմա, թե ինչքանո՞վ  է ջրի հանգամանքը … Մասնագետներն ասում են, որ ինչ ջուր էլ խմեին, պիտի տենց լինեին, որովհետև թունավոր խոտը կերել են արդեն: Յոնջա են ասում, դա լինում է տևական անձրևներից հետո, ծաղկման շրջանում թունավոր է, եթե անասունը ուտում է, փքվում է , եթե ջուրն էլ խմում է, արդեն վերջ՝ կա´մ պիտի սատկի, կա´մ պիտի մորթվի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար (Ծափաթաղը մտնում է խոշորացված համայնքի մեջ) Սուլիկո Շուշանյանը՝  հավելելով, որ մոտ 80 գլուխ կով փրկվել է կենդանաբույժների միջամտություններից հետո:

Ըստ Սուլիկո Շուշանյանի՝ նմուշներ են վերցվել, արդյունքի մասին հավանաբար կասեն երկուշաբթի:

«Մասնագետների ասելով, դա այնքանով կապ ունի ջրի հետ, որ թունավոր խոտը ուտելուց հետո ջուր են խմել»,- հավելել է համայնքապետը:

SHANTNEWS.am-ի այն նկատառմանը, թե այդ տարածքում առվույտ միշտ էլ աճել է, ինչպե՞ս է ստացվում, որ հենց այս տարի են անկման դեպքերը գրանցվել, Սուլիկո Շուշանյանը պատասխանել է, որ դեպքեր միշտ էլ  եղել են:

«Դա բոլոր ժամանակներում էլ եղել է, վախտ է լինում, ավելի շատով է լինում: Ուղղակի, որ քանակը շատ է եղել, Մարտունիում էլ է եղել, Վարդենիսում էլ, մտածել են, որ Սևանի ջրից է: Անձամբ իմ անասունները հենց մտել են Ազգային պարկի անտառ, էդ թունավոր յոնջայից կերել են, մի երեք-չորս հատ սատկել է: 5 օր հետո ենք գտել»,- ասել է համայնքապետը:

Հարցին` ինչո՞ւ են կենդանիները հայտնվում ազգային պարկի տարածքում,  Շուշանյանն ասել է, որ քանի որ արևային օրերին արոտները պակասել են, այդ իսկ պատճառով կենդանիներին անտառ են տանում:

«Թողնում են անտառում, անասնապահ էլ չկա, հենց այդպես թողնում են, անասունն էլ ուր ասես հասնում է: Արդյունքն էլ դա է լինում»,- հավելել է համայնքապետը:

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել.

«Փքման դեպքեր կան նաև Մարտունիում, հասցրել են սպանդի ենթարկել: Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են: Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել է, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:

Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով` հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները»:

Գեորգի Ավետիսյանը նաև ավելացրել էր, որ այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP