Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է

13:55 08.07.2019

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն։

Ֆրանսահայ բժիշկ, սրտաբան, ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի հիմնադրամի տնօրեն և «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի փոխնախագահ Ավետիս Մատիկյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեղեկացել մատուցվող ծառայություններին։ Բարձրակարգ մասնագետներով ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած կենտրոնը սպասարկում է ոչ միայն Սյունյաց աշխարհի, այլև Արցախի, Վայոց ձորի սրտանոթային խնդիրներ ունեցող բնակիչներին:

Բուժհաստատությունը հիմնվել է 2013 թվականին, Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի վարչական խորհրդի աջակցությամբ՝ «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի կողմից։ Կենտրոնի աշխատանքի շնորհիվ մինչ օրս ավելի քան 2000 կյանք է փրկվել։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ավետիս Մատիկյանին, որի նախաձեռնությամբ է կառուցվել կենտրոնը, ինչպես նաև բուժանձնակազմին՝ նվիրված աշխատանքի համար։ Նա բարձր է գնահատել բուժհաստատության դերը տարածաշրջանի բնակչության առողջության պահպանման գործում։

Մարզային այցի ավարտին նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ նշելով, որ ուրախ էր երկու օր անցկացնել մեր հայրենիքի հարավում, մի տարածքում, որն ունի և՛ պատմություն, և՛ հպարտանալու արժեքներ, և՛ մեծ ներուժ, սակայն այդ ներուժի մեծ մասը դեռևս չի իրացվել։

Անդրադառնալով Մեղրիի ազատ տնտեսական գոտի այցելությանը՝ նախագահը հույս է հայտնել, որ այն արագ կգործարկվի․

«Այդ գոտու նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Այն կիրառական նշանակություն ունի ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի համար։ Մեծ թվով ընկերություններ հետաքրքրված են, որպեսզի Հայաստանն օգտագործեն Իրանի շուկա մտնելու համար»։

Նա նշել է, որ որոշ դեպքերում կարող է անձամբ աջակցել, օգտակար լինել, օրինակ, օգնել Կապանի փոքր ձեռնարկություններին նոր շուկաներ գտնելու հարցում։

Խոսելով տպավորությունների մասին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ բնակիչներն իրենց քաղաքը, իրենց համայնքը համարում են իրենց տունը։ Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելությանը՝ նախագահը նշել է, որ այն շատ կարևոր դեր ունի հատկապես Կապանի ու Քաջարանի բնակչության համար․

«Նրանց համար կարևոր չէ, ով է սեփականատերը։ Նրանք համարում են, որ կոմբինատն իրենցն է, քաղաքը իրենցն է, և դա շատ կարևոր է։ Իրենց հայրերն են աշխատել այնտեղ, և իրենց որդիները կաշխատեն։ Շատ էական է, որ կոմբինատը նաև սոցիալական ծրագրեր է իրականացնում»։

Նույնպիսի միասնականություն, ըստ նախագահի, կար նաև Քարահունջի Թթի փառատոնի ժամանակ։

«Ինձ համար ուրախալի էր թե՛ մարդկանց թիվը, թե՛ մթնոլորտը,- ասել է Արմեն Սարգսյանը։ – Մարդիկ հպարտ են իրենց պատմությամբ։ Ընտանիքի զգացողությունը, որ նրանք ունեին, շատ գեղեցիկ էր ու տպավորիչ։ Ուրախալի էր, որ այցելուներ կային ոչ միայն շրջակա գյուղերից, Գորիսից, այլև Երևանից։ Խնդրանքս այն է, որ միայն թթով չբավարարվեն։ Պետք է կարողանանք ամեն մի այսպիսի առիթով բոլորս նորից հավաքվել և ուրախանալ նրանով, որ միասին ենք։ Այնպես որ, նույն կոչն ունեմ բոլորին՝ մեր հայրենիքը շատ գեղեցիկ է, եկեք և հայտնաբերեք այն»։

Նախագահը զարգացման հիմք է համարել պետական շահի գիտակցումն ու պետական մտածողությունը․ «Եթե խնդիրը լուծելու համար հիմքում պետականը շահը՝ մշտական, երկարաժամկետ, չես դնում, միևնույն է, ստեղծածդ ծուռ է լինելու, մի օր կքանդվի։ Լինի կառույց, թե կազմակերպություն, այն ամուր և ճիշտ հիմքեր պիտի ունենա և ուղիղ բարձրանա։ Իսկ ուղիղ բարձրանալու համար պետք է մտածես ուղիղ՝ հիմք ունենալով պետական և ազգային շահը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP