14:46 08.07.2019
Երասխի ճանապարհին 6 մարդու կյանք խլած պատահարը, ըստ նախնական վարկածի, եղել է մեքենաների բախումից հետո գազի արտահոսքի պատճառով։ Այս վարկածն այսօր կրկնեց արտակարգ իրավիճակների նախարարը։ Նրա ղեկավարած գերատեսչության մասնագետները նույնպես մասնակցել են ոստիկանության աշխատանքներին։
«Նախ` շատ արագ է վառվել։ Նույնիսկ փրկարարները, որ հասել են, չեն կարողացել մոտիկ կանգնել հանգցնելու համար։ 5-6 մետրից են սկսել հանգցնելու աշխատանքները։ Կարելի է ասել այսպես՝ էն 5 րոպեն, որ բռնկվել է հրդեհը, այդ ընթացքում դժբախտությունն արդեն կայացել էր»,- ասաց նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Հետևություններից մեկն այն է, որ պետք է բոլոր մեքենաներում ունենալ կրակմարիչներ։ Դրանք, ըստ նախարար Ֆելիքս Ցոլակյանի, կարող էին օգտագործվել առաջին ամենակենսական հինգ րոպեների ընթացքում։ Խնդիր կա նաև հանրային տրանսպորտի վառելիքի հարցում։
«Երևի ճիշտ կլիներ, որ օգտագործեին ո´չ թե գազ, ո´չ թե բենզին… Երևի պետք է դիզել օգտագործվի, որն էդպիսի բռնկում չի առաջացնի»,- ասաց նա։
Ոչ այնքան օրենսդրության, որքան վարքագծի փոփոխության հետ է նախարարը կապում անհրաժեշտ աշխատանքները։ Դժբախտ դեպքերից խուսափելու համար, ըստ Ցոլակյանի, պետք է փոխել բոլորի վարքագիծը, քանի որ շատերն ուղղակի խուսափում են կարգ պահել։
«Շատ շատերը ուղղակի գործունեություն են ծավալում առանց տեխզննում անելու, ինչից հետո մեր կողմից սանկցիաներ են կիրառվում նրանց նկատմամբ»,- ասաց նախարարը։
Վրաստանում էլ մեկ այլ վթարի պատճառով Հայաստանի երեք քաղաքացի մահացել է, մի քանիսն էլ վիրավորվել են։ Այստեղ նույնպես, ըստ Ցոլակյանի, վարքագծի հարցն է հիմնականը։
«Ես չեմ կարող ասել՝ քնել են, թե ինչ է եղել։ Փոքր մեքենայի մեջ՝ 8 հոգի մարդ։ Բեռնախցիկում 2 երեխա է տեղավորված եղել։ Արդեն հասկանալի է, թե ինչքան անզգույշ, ինչքան անտարբեր վարքագիծ է»,- նշեց Ցոլակյանը։
Նախարարը պնդում է, որ խստացումներով, պատիժներով, սանկցիաներով հարցը չի լուծվի, գիտակցության խնդիր կա։ Բայց խստացումները, միևնույն է, պետք են, հատկապես մեքենաների տեխզննումների հարցերում։
«Գազի բալոնների տեղադրման կազմակերպությունները մասնավոր են, գազի բալոնների որակի հետ կապված խնդիր կա։ Լիքը այդպիսի բաներ կան, որ անընդհատ քննարկվում են, և էսօրվա դրությամբ մենք ունենում ենք էսպիսի բան։ Հարկավոր է շատ ավելի կոնկրետ ու կտրուկ միջոցներ ձեռնարկել այս հարցում, որովհետև եթե չլինեն կտրուկ միջոցներ, մենք էլի նույն բաները կունենանք»,- ասաց Ցոլակյանը։
Նախարարի խոսքերով՝ եթե հանրային տրանսպորտը լիներ դիզվառելիքով, ապա շաբաթ օրվա միջադեպը այդքան ողբերգական չէր լինի։ Ինչ վերաբերում է հրշեջների աշխատանքին, Ցոլակյանի պնդմամբ, երկու հրշեջ մեքենաները բավարար են եղել, բայց խնդիրն այն է եղել, որ կրակը փակ տարածքում է եղել։
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխաԻսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...
15:24 23.06.2025
Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...
15:20 23.06.2025
Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...