Խուլիգանություն Պուշկինի փողոցում. 7 անձ բերման է ենթարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Խուլիգանություն Պուշկինի փողոցում. 7 անձ բերման է ենթարկվել

15:55 08.07.2019

Հուլիսի 7-ին՝ ժամը 00։59-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Պուշկինի փողոցում խուլիգանության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 7 հոգու:

Ժամը 01։40-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի: Պարզվել է, որ Պուշկինի փողոցից բերման ենթարկվածները վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածների հետ, ինչի ժամանակ էլ հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

15:35 23.06.2025

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

15:28 23.06.2025

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են  շնորհալի պատանի դաշնակահարները

15:24 23.06.2025

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:20 23.06.2025

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...

BACK_TO_TOP