Բացահայտվել է Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած դանակահարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Բացահայտվել է Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած դանակահարությունը

16:42 08.07.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվեց, որ «ձախ ազդրի կտրած-ծակած» վերքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին։

Մի քանի րոպե անց ոստիկանության Վայքի բաժնում ահազանգ հնչեց Վայքի բուժհաստատությունից։ Այստեղ հոսպիտալացվել էր 24-ամյա մի երիտասարդ, որի կրծքավանդակին կտրած-ծակած վերք կար։

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի ու Վայքի բաժինների, ինչպես և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոցներ տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կիլոմետրին։ Նախնական տվյալներով՝ վիրավոր կնոջ ամուսնու և մի քանի երիտասարդների միջև երթևեկության ընթացքում խնդիրներ են ծագել։

Մեքենաները կանգնեցրել են՝ պարզաբանումներ անելու։ Այդ ընթացքում էլ 34-ամյա տղամարդը դանակով հարվածել է 24-ամյա երիտասարդին։ Միջադեպի ժամանակ վնասվածք է ստացել նաև նրա կինը։
Քրեական հետախույզները կասկածյալին հայտնաբերել, բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու ներկայացրել դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Տղամարդը ձերբակալվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

BACK_TO_TOP