Հայ և ֆրանսիացի հոգեվերլուծողները Գյումրիում քննարկել են դեռահասների վարքագծային շեղումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Հայ և ֆրանսիացի հոգեվերլուծողները Գյումրիում քննարկել են դեռահասների վարքագծային շեղումները

18:55 08.07.2019

Երեխաների և դեռահասների վարքագծային շեղումներն ու դրանք ծնող պատճառներն այսօր քննարկել են ֆրանսիացի հոգեվերլուծողները, հայ հոգեբանները, հոգեթերապևտները և մանկաբույժները: Նախաձեռնությունը ֆրանսիացի մանկահոգեբույժ Պատրիկ Ալեսյանինն է: Նա արդեն 4 տարի է, ինչ նման հանդիպումներ է կազմակերպում Գյումրիի «Արևամանուկ» հիմնադրամում։

Ֆրանսահայ հոգեբույժ, հոգեվերլուծող Պատրիկ Ալեսյանի անձնական նախաձեռնությունն է աջակցել տեղի մասնագետներին դեռահասների վարքագծային խնդիրների լուծման հարցում։ Համատեղ վերլուծություններն էլ փաստել են` թե´ Ֆրանսիայում, թե´ Հայաստանում, դեռահասները նույն դժվարություններն ունեն: Դրանցից մեկն էլ ծնողական հոգատարության պակասն է, որը երեխաները փորձում են լրացնել սոցիալական ցանցերում հետաքրքրություններ փնտրելով, ինչը շատ դեպքերում անվտանգ չէ:

Ըստ Պատրիկ Ալեսյանի` դեռահասային ճգնաժամը համացանցն ավելի է խորացրել, ներկայում դեռահասների միջև հարաբերություններն ավելի սերտ են, քան դեռահասի և մեծահասակի միջև։ Ծնողները ևս խոցելի են, որ դեռահասներին ինքնուրույն են թողնում ապրել։ Այս առումով մեծ կարիք կա ծնող-երեխա հարաբերությունների ամրապնդման։

Հոգեվերլուծող Պատրիկ Ալեսյանը ասում է, որ դեռահասները մենակ են մնացել, ծնող-երեխա հարաբերություններն ավելի հեռացված են, ինչը չկար նախկինում, նրանք էլ փորձում են սոցցանցերի միջոցով նոր աշխարհ գտնել ու նոր ծանոթությունների միջոցով իրենց ինքնուրույնությունը հաստատել։

Մյուս խնդիրն էլ, ըստ Պատրիկ Ալեսյանի, այն է, որ դեռահասները ցանկություն չունեն սովորել ու մերժում են սովորեցնողին, որովհետև կարծում են, որ իրենք ինքնուրույն կարող են ամեն ինչ սովորել, ու այստեղ շատ կարևոր է մեծահասակի դերը, որ դեռահասի մոտ կարողանա սովորելու ցանկություն առաջացնել:

Ու նաև սոցցանցերից օգտվելը մեծ ռիսկեր է պարունակում։ Օրինակ` Ֆրանսիայում տարեկան 400,000 դեպք է լինում, երբ ռիսկային ծանոթությունների, ինքնավնասումների կամ այլ պատճառներով երեխաներ են հոսպիտալացվում։ Մանկական հոգեբույժ Անն Մարի Ռոյերի խոսքերով, օրինակ` Ֆրանսիայում շատ դեպքեր կան, երբ ամեն 4 զույգից 2-րդը կամ 3-րդը բաժանվում է և նոր ընտանիքներ կազմում, և այնտեղ բավականին մեծ ռիսկ կա, որ երեխաները մենակ են մնում ու սկսում են նոր հարաբերություններ կառուցել իրենց հասակակիցների հետ` զգացնել տալով, որ մեծահասակների կարիքը չունեն։

Ֆրանսիայում հատուկ կազմակերպություններ կան, որոնք աշխատում են ծնողների հետ, սովորեցնում, թե երեխաների հետ ինչ վարքագիծ պետք է դրսևորել։ Ըստ հոգեվերլուծողների` երեխաների վարքագծի վրա ազդում են նաև նրանց սոցիալ-տնտեսական պայմանները, որով էլ մասնագետները բացատրեցին, որ Գյումրիի դեռահասների կյանքում 1988թ. երկրաշարժի հետևանքները դեռ էական ազդեցություն ունեն և նրանց խոցելի են դարձնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP