Նախարարության ծրագրում ինչո՞ւ է միայն կողակի վերականգնման մասին նշված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Նախարարության ծրագրում ինչո՞ւ է միայն կողակի վերականգնման մասին նշված

10:49 09.07.2019

Որոշ ժամանակ առաջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում  տեղեկատվություն էր տրամադրել այն մասին, թե ինչ է արվել ու արվելու Սևանա լճի խնդիրը լուծելու համար:

Հիշեցնենք, որ լիճը դարձյալ «ծաղկել» է կապտականաչ ջրիմուռներով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ 11-րդ կետում ասվում է, որ մշակվել է կողակի վերականգնման ծրագիր, որը հանդիսանում էր Սևանա լճի մաքրման հիմնական գործոններից մեկը:

ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է  այն մասին, թե ինչով է առանձնանում կողակը լճի մյուս ձկնատեսակներից.

«Կողակն արդեն քանի տարի է՝ համարյա անհետացել է: Պաշարի մասին խոսք չի կարող լինել, համարյա պաշար չունենք: Եղած առանձնյակներն էլ չեն ուզում կորցնել, ուզում են վերականգնել ձկնաբուծարաններում: Կողակը միշտ էլ եղել է օրգանական նյութը հանքայնացնող: Հիմնականում հատակի տիղմով է սնվում, քարերի վրայի մամուռներով և այլն: Կողակին էլ խեցգետինն էր փոխարինել, բայց քանի որ խեցգետինն էլ ոչնչացավ, հիմա ես չեմ գտնում, որ կարող են կողակով մաքրում կատարել: Մեր դեպքում էլ մրցույթը չհաստատեցին, որ հետազոտություններ կատարվեն խեցգետնի և ձկնային պաշարների, էնպես որ, հաջորդ տարի իրենք պատկերացում էլ չեն ունենալու, թե լճում ինչ կա, ինչ չկա: Լուրջ միջոցներ պետք է ձեռք առնվեն, գետերի վիճակը կարգավորվի, բնակավայրերի ամբողջ աղտոտվածությունը հասնում է լիճ: Ընդ որում, վերջին մի քանի տարվա մեջ 10 անգամ  աղտոտվածությունն ավելացել է»,- ասել է Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի տվյալներով՝ Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարները գնահատվում էին 4400 տոննա։ Սակայն մեծաքանակ որսի պատճառով դրա ծավալը 2017 թվականին հասավ ընդամենը 2600 տոննայի: Հաջորդող տարվա ցուցանիշներն էլ ավելի քիչ պաշար ցույց տվեցին:

Պատճառը նաև չինական նոր գործիքներն են, որոնց օգնությամբ խեցգետինը որսում են՝ անկախ նրա չափից։ Նշվում է, որ այս տարիներին որսված խեցգետնի պաշարի 47 տոկոսը որսի համար թույլատրված չի եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP