Այսօր հասել ենք մի կետի, երբ մեկ օրվա ընթացքում մեր պետությունը հնարավոր դարձրեց 3 վիրավորի և 3 զոհի տեղափոխումը Հայաստան . Ռուբեն Սադոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Այսօր հասել ենք մի կետի, երբ մեկ օրվա ընթացքում մեր պետությունը հնարավոր դարձրեց 3 վիրավորի և 3 զոհի տեղափոխումը Հայաստան . Ռուբեն Սադոյան

15:42 09.07.2019

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հպարտություն է ապրում, որ այսօր հնարավոր է դարձել 1 օրվա ընթացքում 3 վիրավորի և 3 զոհի տեղափոխումը Հայաստան.

«Ինչպես արդեն գիտեք, Գորի քաղաքի մոտակայքում տեղի էր ունեցել ողբերգական պատահար, որը մարդկային կյանքեր արժեցավ, և բացի դրանից, մեքենայի ուղևորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրավորներին ապաքինում եմ մաղթում, իսկ զոհերի հարազատներին՝ համբերություն։

Արդեն 3 օր է՝ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է վիրավորների և զոհերի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը, և այդ ընթացքում ես ստանում եմ բազմաթիվ արձագանքներ (նաև վրացիներից), որոնք մի պահ շարժեցին հպարտությունս։ Արձագանքողներն իրենց հիացմունքն են հայտնում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը սրտացավությամբ և մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվում իր քաղաքացիներին։

Եվ, իրոք, այսօր հասել ենք մի կետի, երբ 1 օրվա ընթացքում մեր պետությունը հնարավոր դարձրեց 3 վիրավորների և 3 զոհերի՝ Հայաստան տեղափոխումը, Հայաստանից ժամանած ուղղաթիռն այսօր առավոտյան տեղափոխեց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին, իսկ վերջին տուժածի տեղափոխման համար էլ սպասում ենք բժիշկների թույլտվությանը։

Ցանկանում եմ բարձր պրոֆեսիոնալիզմի և հիանալի համագործակցության համար իմ խորին շնորհակալությունը հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին  և նրա տեղակալ Հովհաննես Հարությունյանին։ Արսենն այս ողջ ընթացքում Երևանից համակարգում էր տեղափոխման գործընթացը, իսկ Հովհաննեսը, երկու օր շարունակ գտնվելով Թբիլիսիի հիվանդանոցներում, պարզապես փայլուն կերպով իրականացրեց իր պարտականությունները։

Շնորհակալ եմ «Էրեբունի» ԲԿ-ի ղեկավարությանը և բժիշկներին, որոնց հսկողության ներքո ծայրահեղ ծանր հիվանդը տեղափոխվեց Հայաստան:

Երախտագիտությունս եմ հայտնում նաև վրացական կողմին ցուցաբերած օժանդակության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP