Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Պուտինի` Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+17.09 oC

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Պուտինի` Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը

19:04 09.07.2019

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի նկատմամբ  պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը:

«ՌԴ նախագահի որոշումը  միակ  և ճիշտ որոշումն է, որը կարելի է միայն ողջունել»,- ասել է նա:

Այսպես, դիվանագետը նշել է, որ տեղի ընդդիմադիր գործիչների հակառուսական հայտարարությունները, որ դարձել են իրավիճակի սրացման պատճառ, «կտրականապես անընդունելի են եղել»:

«Վրացական իշխանությունները դրանք դատապարտել են»,- ընդգծել է Զալկալիանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն:

«Ես դա չէի անի՝ վրացի ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով»,- ասել է Պուտինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը «վտանգի տակ է»․ Reuters

19:14 19.05.2024

Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը «վտանգի տակ է»․ Reuters

Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի կյանքը «վտանգված է» ուղղաթիռի միջադեպի մասին հաղորդագրություններից հետո, Reuters-ին ասել է իրանցի անանուն պաշտոնյան: «Մենք դեռ հուսով ենք, բայց ուղղաթիռի վայրէջքի վայրից ստացվող հաղորդագրությունները շատ մտահոգիչ են», – ասել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։   ...

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

19:07 19.05.2024

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, հաղորդում է Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում։ «Ներկայումս արագ արձագանքման 40 խմբեր որոնողական աշխատանքներ են իրականացնում նախագահ Ռաիսիին և երեք այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար», – ասվում […] ...

Իրանական Mehr գործակալությունը հրապարակումից հանել է այն տեղեկությունը, որ Ռաիսիի հետ ամեն ինչ կարգին է

18:35 19.05.2024

Իրանական Mehr գործակալությունը հրապարակումից հանել է այն տեղեկությունը, որ Ռաիսիի հետ ամեն ինչ կարգին է

Իրանական Mehr գործակալությունը հրապարակումից հանել է այն տեղեկությունը, որ Ռաիսիի հետ ամեն ինչ կարգին է, և շարասյան կազմում Թավրիզ է մեկնում: Ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ ...

Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը

18:21 19.05.2024

Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը

Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը, հայտնում է Tasnim-ը։ «Պարզվել է նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ ...

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

17:21 19.05.2024

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։ Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և […] ...

Ալիևը ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանում կայունության գործոն է անվանել

16:51 19.05.2024

Ալիևը ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանում կայունության գործոն է անվանել

Ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևոր գործոն են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-իրանական սահմանին  Խուդաֆերինի և Գիզ-Գալասի հիդրոէլեկտրակայանների շահագործման հանձնման արարողությանը։ Դրան մասնակցել է նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Իրանա-ադրբեջանական բարեկամությունն ու եղբայրությունը տարածաշրջանում ապագայում կայունության և անվտանգության միջոցառումների ամրապնդման կարևոր գործոն են»,- ասել է նա։ Ադրբեջանի ղեկավարը […] ...

BACK_TO_TOP