08:10 10.07.2019
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում Ռ. Քոչարյանի դատավարության վերաբերյալ գրել է․
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանը 20.05.2019թ. որոշում էր կայացրել գործի վարույթը կասեցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված 300-րդ հոդվածի 1-ին մասի /մինչև 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ/ համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին:
07.06.2019թ. ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում (ՍԴԱՈ 44/1) էր կայացրել դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը մինչև 09.07.2019թ. երկարաձգելու մասին:
09.07.2019թ., Սահմանադրական դատարանի աշխատակազմից հիշյալ որոշման վերաբերյալ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի հեռախոսային հարցումներին ի պատասխան հայտնել են, որ կողմնակի անձանց տեղեկատվություն չեն տրամադրում: Այնուհետև աշխատակազմի ղեկավարը խնդրել էր չանհանգստացնել աշխատակիցներին: ՍԴ կայքում ևս բացակայում է այսօրվա որոշման վերաբերյալ որևէ տեղեկատվություն:
Հիշեցնեմ, որ ընդհանուր իրավասության դատարանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու հիշյալ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2019թ. որոշմամբ բեկանվել էր:
Նման կարևորության հարցի վերաբերյալ այս լռությունը մտահոգիչ է` հատկապես հաշվի առնելով վերջին զարգացումները»:
https://www.facebook.com/tigran.yegoryan.9/posts/2840335159328565
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...