21:19 10.07.2019
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին:
Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ՝ պահպանվում է ներկա իրավիճակը, 7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում կամ օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով (ըստ էության ակնարկվում է ՍԴ դատավորների հրաժարականի մասին):
«Պարզվում է և դեպքերի շարադրանքը հստակ ցույց է տալիս, որ եղել է կոնկրետ դավադրություն, այն առումով, որ Հրայր Թովմասյանը դառնա ցմահ ՍԴ նախագահ: Բանն այն է, որ եթե այդ գաղափարի հեղինակները, այսինքն՝ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դարձնելու գաղափարի հեղինակները, շարժվեին ըստ օրենքի, նրանք պետք է օրինական ընթացակարգով հասնեին նրան, որ Հրայր Թովմասյանը դադարեր լինել պատգամավոր, սակայն, եթե այդպես շարժվեին, կստացվեր, որ նա պետք է ընտրվի ՍԴ նախագահ ընդամենը 6 տարվա ժամկետով: Պետք էր արագացնել այդ ժամկետը, որպեսզի գործեին հին լիազորություններով՝ մինչև ցմահ այդ պաշտոնում մնալու Սահմանադրության անցումային դրույթներով: Ապօրինաբար կրճատելով ԱԺ պատգամավորի մանդատից ազատելու ընթացակարգը՝ կատարվել է հանցագործություն»,- ասում է ՀԱԿ փոխնախագահը:
Լևոն Զուրաբյանը համակարծիք է Վահե Գրիգորյանի հետ, որ ՍԴ-ում կա ճգնաժամ: Դրանից դուրս գալու Վահե Գրիգորյանի առաջարկած ելքերից երրորդի հետ է համաձայն, այն է՝ ՍԴ դատավորները պետք է հրաժարական տան:
«Ելքը միակ, որը ընդհանրապես չեղարկում է որևէ խնդիր և մեկնաբանությունների պատերազմը դարձնում է անտեղի, դա այն է, որ ՍԴ բոլոր անդամները հրաժարական տան, սա միակ ելքն է»,- կարծում է Լևոն Զուրաբյանը:
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...