Վթարների պատճառներն են նաև ճանապարհների վատ լուսավորությունն ու տեխզննություն չանցնելը. Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Վթարների պատճառներն են նաև ճանապարհների վատ լուսավորությունն ու տեխզննություն չանցնելը. Օսիպյան

12:01 11.07.2019

Վերջին տասը տարիներին ՃՏՊ-ների թիվն աճելու միտում ունի, դրանց զուգահեռ աճում են նաև զոհերի ու վիրավորների թիվը: Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Նա տեղեկացրեց, որ 2018թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, եղել է 150 զոհ, 2736 վիրավոր, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 2203 ՃՏՊ՝ 342 դեպքով ավել, զոհերի թիվը՝ 19-ով ավել, եղել է 3212 վիրավոր: Օսիպյանն ասաց, որ մեքենաների ներկրման աննախադեպ հոսք կա, 2017թ. 38 000 տրանսպորտային միջոց է ներկրվել, 2018թ. 6 ամիսներին՝ 28 954, իսկ 2019թ. 6 ամիսներին՝ 54 216 տրանսպորտային միջոց:

Խոսելով վթարների պատճառների մասին՝ Օսիպյանը նշեց, որ դրանք ոչ միայն ոստիկանության գործառույթներով են սահմանափակվում, պատճառներից է նաև ճանապարհների վատ լուսավորությունը, նաև այն, որ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը ձևական բնույթ է կրում:

«Կարելի է ասել՝ բնույթ չի կրում, տեխզննություն չի իրականացվում, ամեն օր ամփոփագրեր են ներկայացվում, որ տրանսպորտային միջոցը ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը, գլորվել ձորը, այսինքն՝ մի դետալ մաշվել է, որովհետև այսօր շուկայում ներկրողները մեքենաները փայլացնում են արտաքնապես, բայց որոշ մասեր հնամաշ վիճակում են, նախկինում զննություն անցնելուց հետո նոր թույլատրվում էր շահագործում: Օրինակ`Դուբայում նայում են՝ անվադողերը իդեալական վիճակում են, նմանատիպ անվադողին այստեղ բարձր գին կտան, բայց այնտեղ, եթե այդ անվադողը ժամկետանց է, չեն թույլատրում շահագործել»,- ասաց նա:

Փաշինյանը արձագանքեց՝ նշելով, որ այս խնդրի լուծումը տուգանելը չի կարող լինել, քանի որ այդ քաղաքականությունը միայն տեղային արդյունքի է բերում, 500 մետրի վրա դեպքերի նվազեցման, եթե, իհարկե, բերում է, այնպես որ պետք է երեք ուղղությամբ գնալ՝ թե ոստիկանության բարեփոխումների փաթեթում ՃՈ աշխատանքը, երթևեկության անվտանգության մասով ոստիկանության աշխատանքը վերագնահատել, երկրորդը բալային համակարգի ներդրումն է, երրորդը քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, որ քաղաքացիները հնարավորություն ունենան նաև իրենց նպաստը բերել երթևեկության անվտանգության պահպանմանը:

«Պայմանավորվենք, որ այս ուղղությամբ աշխատում ենք, նաև այն, ինչ արդեն պայմանավորվել ենք, ուժեղացված հսկողության իրականացում, ոչ սթափ, գերբեռնված մեքենաների հայտնաբերում: Սրանք շրջիկ թեմաներ են, այստեղ հիմնարար լուծում է պետք»,- նշեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP