Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+27.09 oC

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել

18:32 12.07.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը:

Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։

Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական դպրոցում ներկա է եղել պարսկերենի դասի

17:35 02.05.2024

Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական դպրոցում ներկա է եղել պարսկերենի դասի

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահն այսօր այցելել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոց, որտեղ տարածաշրջանային լեզուների ուսուցման ՀՀ կառավարության ծրագրով պարսկերեն է դասավանդվում: Նա […] ...

ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

17:28 02.05.2024

ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողից 8-ն ավարտել է բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: 12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և […] ...

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Հայաստանում կալանքների պրակտիկան

17:21 02.05.2024

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Հայաստանում կալանքների պրակտիկան

Այս պահին Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց 50 տոկոսից ավելին կալանավորված անձինք են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Մարզերում մասնաճյուղ բացելու առավելությունները» խորագրով քննարկմանը

17:14 02.05.2024

ԲՏԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Մարզերում մասնաճյուղ բացելու առավելությունները» խորագրով քննարկմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից անցկացվող «Մարզերում մասնաճյուղ բացելու առավելությունները» խորագրով պանելային քննարկմանը, որը կազմակերպվել էր UATE Member Meetup-ի շրջանակում: Միջոցառման ընթացքում նախարարի տեղակալը շրջայց է կատարել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի նախաձեռնություններին, GTC-ում գործունեություն իրականացնող ընկերությունների աշխատանքներին: Առաջին կանգառը […] ...

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

16:54 02.05.2024

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Արդեն տեղեկացվել է, որ 2024թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, […] ...

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

16:52 02.05.2024

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու նպատակով շարունակվում է Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում և «Հերացի» համալսարանական հիվանդանոցում և մարզային` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում (Վանաձորի ԲԿ-ում միայն թրոմբոլիտիկ ծառայության […] ...

BACK_TO_TOP