Դոնալդ Թրամփի լավագույն բիզնես խորհուրդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Դոնալդ Թրամփի լավագույն բիզնես խորհուրդները

11:36 15.07.2019

ԱՄՆ-ում մարդկանց մեծ մասը նախագահ Դոնալդ Թրամփին շարունակում է ընկալել ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև հաջողակ գործարար: Այդ առումով հարկավոր է ականջալուր լինել նրա խորհուրդներից մի քանիսին, քանի որ Դոնալդ Թրամփը կարողանում է ոչ միայն գումար վաստակել, այլև կառավարել ԱՄՆ հզոր պետությունն ու դուրս գալ ամենադժվար իրավիճակներից:

Մի առիթով Դոնալդ Թրամփն ասել է, որ կարիերա կառուցելու շատ ուղիներ կան, բայց ամենակարևորը՝ ճիշտ ընտանիքում ծնվելն է, իսկ հաջողության հասնելու համար, ըստ նրա, «պետք է առանձնացնել քեզ մոլորակի բնակչության 98%-ից»:

«Ամենաանհավանականը, որ կարող եք անել ձեր ֆինանսական բարօրության համար՝ « հիասքանչ գաղափար հորինելն է ու դա իրացնելը»,-համոզված է նա: Թրամփը միշտ աշխատանքի է վերցնում այն մարդկանց, որոնք ցանկանում են աշխատել հենց իր ընկերությունում: Ըստ նրա՝ պետք է աշխատել այնտեղ, որտեղ ձեզ դուր է գալիս: Իսկ եթե աշխատանքը հաճույք չի պատճառում, պետք է փոխել այն:

Թրամփը պնդում է, որ հարստանալու միակ միջոցը «ռեալիստական մոտեցումն է և ամենակարևորը՝ առավելագույն ազնվությունը»:

«Անհրաժեշտ է հրաժարվել ամսագրերի և հեռուստատեսության ստեղծած պատրանքներից: Չէ՞ որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Կյանքը շատ դաժան է, և եթե ցանկանում եք հաղթել, պետք է լինել պինդ, ինչպես քարը: Պետք է հաղթել ոչ միայն ուղեղով, այլև բռունցքներով»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը համոզված է, որ առավելագույն հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ լողում ես հոսանքին հակառակ, ու նշանակություն չունի, թե որքան խելացի և համակողմանի զարգացած ես: Նա հպարտությունը համարել է ամենամեծ հիմարությունը, որը խանգարում է մարդուն տնտեսել սեփական միջոցներն ու ռեալ գնահատել դրանք: Վստահ է, որ պետք է ծախսել այնքան, որքան համարում եք անհրաժեշտ, բայց ոչ ավելի, քան կարող եք: Ամենակարևորը՝ չպետք է երեխաներին երես տալ հարստությամբ, քանի որ դա կարող է նրանց մոտ վերացնել աշխատելու, ինչպես նաև սեփական ուժերով հաջողության հասնելու ցանկությունը:

Ըստ Թրամփի՝ հաջողակ գործարարի համբավ ձեռք բերելու պայմաններից մեկը՝ բիզնեսի պարզ կանոններից մեկին հետևելն է՝ հագնվել համապատասխան այն պաշտոնի, որը ցանկանում եք ունենալ:

Նա խորհուրդ է տալիս սկսնակ գործարարներին միշտ ձեռքի տակ ունենալ իմաստունների խելացի մտքերով գրառումների գրքույկ, որոնք կոգեշնչեն դժվար րոպեներին: Թրամփը կյանքում հետևում է իր իսկ սահմանած՝ «Վարձել լավագույններին, սակայն չվստահել նրանց և ոչ մի բանի» սկզբունքին: Նա համոզված է, որ վատ ժամանակները կարող են սեփական բիզնեսը ստեղծելու լավագույն հնարավորությունը տալ: Նա խաղատան օրինակով հետաքրքիր խորհուրդ է տվել սկսնակ գործարարներին՝ հայտարարելով, որ կարողության հասնելու լավագույն սկզբունքներից մեկը խաղատան տնօրենի պաշտոնը զբաղեցնելն է, քան այդ սարքերի դիմաց նստելը: Միլիարդատերը խոստովանել է, որ կյանքն իրեն ևս մի շատ կարևոր դաս է տվել. «Նա, ով մի անգամ դավաճանել է դժվար պահին՝  կդավաճանի կրկին»:

«Ցանկացած ապրանք ձեռք բերելիս կամ ծառայություն ստանալիս՝ մի՛ վախեցեք սակարկելուց՝ ձեզ համար առավելագույն բարենպաստ պայմանների հասնելու համար… Ցանկացած «լավ ժամանակներ» անցյալում ծանր աշխատանքի և նվիրվածության արդյունք են: Վաղվա արդյունքները կախված են այն բանից, թե ինչ եք անում այսօր: Եթե ցանկանում եք բերքը հավաքել վաղը, սերմեր ցանեք ամեն օր: Եթե գեթ մի պահ դադար առնեք կամ թուլանաք՝ կսկսեք ցած սահել»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը մտորել է նաև աշխարհի ու մարդկանց մասին: «Աշխարհը միայն թվում է քաղաքակիրթ, իրականում դաժան է, մարդիկ՝ անխիղճ: Առերես կարող են ժպտալ, բայց այդ ժպիտի տակ թաքնված է ձեզ վերացնելու ցանկությունը: Գիշատիչները սպանում են սնվելու համար, մարդիկ՝ զվարճանալու: Նույնիսկ ընկերները կարող են ձեզ մեջքից հարվածել՝ թշնամիներից ավելի վատ: Անհրաժեշտ է կարողանալ պաշտպանվել»,- գտնում է նա:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP