RainAir և WizzAir ավիաընկերությունները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա. Տաթևիկ Ռևազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

RainAir և WizzAir ավիաընկերությունները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա. Տաթևիկ Ռևազյան

13:39 15.07.2019

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստան նոր ավիաուղիներ բերելու ուղղությամբ արվող քայլերի մասին:

«Մենք օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված, ամենամեծ խոչընդոտներից է, որ սակագներն են բարձր, 10 հազար դրամը փոքր գումար չէ: Ժամանակ է պետք այդ շուկան կառուցելու համար: Մեզ պարզ ասել են՝ եթե այս օրենքն ընդունենք, «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի զեղչ տալ, նոր ուղղություններ մուտք կգործեն շուկա»,- ասաց նա:

Ռևազյանն ասաց, որ RainAir և WizzAir ավիաընկերությունները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա, ինչը մեծ արդյունք է: Կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ դա եկել է նրանից, որ ինքը ճկուն է աշխատել: Նա ասաց՝ գնացել, հարցեր է տվել, հասկացել մտածելակերպը, տարբեր երկրների մասնագետների հետ խոսել, որ հասկանա՝ ինչ խնդիրներ են առաջացել այն երկրներում, որտեղ մուտք են գործել այդ ընկերությունները:

«Պարզվեց՝ նրանք հաճախ մոնոպոլիստ են դառնում, 1 կամ 5 տարի թռնում են, հետո գալիս են, ասում՝ եթե այս, այս բաները չանեք, մենք դուրս կգանք, մի միլիոն մարդ ենք բերել: Այդ պատճառով մենք զեղչեր ենք տալիս ուղղության համար. եթե չունենք Երևան-Մարսել չվերթ, 5 տարով այդ չվերթի համար օդի փողը հանում ենք: Եթե առաջին տարին մուտք է գործում RainAir-ը, ստանում է զեղչ 5 տարով, երկրորդ տարում մուտք է գործում Air France-ը, զեղչ է ստանում 4 տարով, այսինքն՝ չլինի այնպես, որ մի ընկերություն մտնի, 10 ուղղություն բացի ու մոնոպոլիստ դառնա»,- նշեց նա:

Կոմիտեի նախագահը նշեց, որ շփվում է ներդրողների հետ, տարածաշրջանի համար հետաքրքիր տեղ կարող ենք լինել: Նա հայտնեց՝ բանակցում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կրթության հետաքրքրություն կա, օրինակ, օդաչուների, ինժեներների համար դպրոց բացելու: Նաև բանակցում են, որ գործարան բացեն այստեղ օդանավի մասերը վերանորոգելու, արտադրելու համար:

Հարցին՝ ինչո՞ւ լրատվամիջոցների հետ այդքան հաճախ չեն հանդիպում, Ռևազյանն ասաց, որ մամուլի քարտուղար չունեն, դարձել են նախարարության ենթակա մարմին, մամուլի քարտուղարի հաստիքը փակվել է, և օգնականը փորձում է իր գործառույթներից զատ նաև դրանով զբաղվել: Կոմիտեի նախագահը նաև նշեց. սիրում է խոսել կոնկրետ արդյունքների դեպքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP