ՃՈ ուժեղացված ծառայությանը ներգրավվել է նաև ուղղաթիռ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+22.09 oC

ՃՈ ուժեղացված ծառայությանը ներգրավվել է նաև ուղղաթիռ

15:49 15.07.2019

Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, ճանապարհային ոստիկանությունն աննախադեպ ուժեղացված ծառայություն իրականացրեց Երևան-Սևան ավտոճանապարհին: Հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ:

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավվել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը: Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը:
Հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ոչ սթափ վիճակում գտնվող, միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք:

Ուղղաթիռի ներգրավվածությունը օգնում էր ճանապարհային ոստիկանությանը հայտնաբերել նաև օրինախախտ այն վարորդներին, որոնց կատարած խախտումների պահին այդ վայրում չկար ճանապարհային ոստիկանության կարգախումբ:
ՀՀ ոստիկանության ու «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության համագործակցության շրջանակում ուղղաթիռներ կկիրառվեն ոչ միայն ճանապարհային ոստիկանության ծառայության, այլև ոստիկանության այլ միջոցառումների ընթացքում:
Հուլիս-օգոստոս ամիսներին՝ հատկապես հանգստյան օրերին ու Վարդավառին սպասվում է հովեկների մեծ հոսք դեպի Սևանա լիճ: Քաղաքացիների անվտանգ հանգիստը ապահովելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրերին ուղղաթիռներ ներգրավել ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP