Պետական պաշտոնյաները սկսել են «Ֆեյսբուքով» վիրավորել միմյանց. 168.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+22.09 oC

Պետական պաշտոնյաները սկսել են «Ֆեյսբուքով» վիրավորել միմյանց. 168.am

17:01 15.07.2019

Պետական պաշտոնյաները սկսել են «Ֆեյսբուք» սոցցանցով միավորել միմյանց, գրում է 168.am-ը:

Օրերս Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը «Ֆեյսբուքով» ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա:

Իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ  իրար դեմ անհաշտ պայքար են մղում  երկու  նորեկ ղեկավարները՝  ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը:

Նրանց վերադասը համարվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 168.amի հետ զրույցում խոստովանել է, որ պրոցեսները նոր չեն, և խնդիրը «շատ լուրջ» է որակել:

Նախարարը, հակառակ ծառայության պետի  տեղակալի պնդումների, որ տեղ են գտել նրա գրառման մեջ, հայտարարել է, որ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի և  տեղակալ Արսեն Օհանյանի միջև լարվածությունն  անձնական բնույթ չի կրում, բացառապես աշխատանքային է և սկիզբ է առել տեղակալի անպտուղ աշխատանքի հանդեպ պետի դժգոհությունից:

Բանն այն է, որ ծառայության պետ Ղամբարյանը դժգոհ է տեղակալ Արսեն Օհանյանի և աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի աշխատանքի որակից և այս մասին զեկուցել է նախարար Բաթոյանին:

Ինքը՝ Բաթոյանը ևս, պարբերականի հետ զրույցում ասել է, որ իրեն ծառայության պետը նույն խնդիրներով մի քանի անգամ է  դիմել, ինչից հետո  անձամբ լսել է բոլոր կողմերին, այդ թվում՝ ծառայության  աշխատակազմի ղեկավարին, և դեռևս մտմտում է՝  խնդիրն ինչպես հանգուցալուծել:

Ստացվում է՝ նախարարը լիովին տեղեկացված է եղել ծառայության ներքին խնդիրներին:

168.amի տեղեկություններով` Արսեն Օհանյանը պետական համակարգում իր նշանակվելու պահին ՌԴ իրավապահների կողմից  հետախուզման մեջ է գտնվել գողության մեղադրանքով:

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP