16:54 15.07.2019
Այն, որ Վենետիկի հանձնաժողովն արհեստական է համարում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր և անդամ բառերի միջև տարբերակում մտցնելը, դա հենց հանձնաժողովի կողմից խնդիրը չընկալելու պատճառով է։ ShantNews.am-ի հետ այսօրվա զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը։
«Ըստ էության, Վենետիկի հանձնաժողովը նաև չի ընկալում իրավական նորմի՝ մեր օրենսդրության համապատասխան մեկնաբանումը։ Այսինքն՝ իր մոտ էլ ընկալման խնդիր կա, կամ թե ինչպես են նրան մատուցել այդ խնդիրը»,- ասաց պատգամավորը։
Տիգրանյանի խոսքերով՝ Սահմանադրության մեջ հստակ սահմանվում է անդամի և դատավորի տարբերությունը։ 2005 թվականի Սահմանադրությամբ, որով ընտրվել են ՍԴ անդամները, նրանք պետք է շարունակեն պաշտոնավարումը, բայց ըստ պատգամավորի՝ անհասկանալի է պաշտոնավարող անդամների կարգավիճակը։
Պատգամավորը հերքում է այն պնդումը, որ Ազգային ժողովը ողջունել է ու ծափահարել ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի խոսքերն այն մասին, որ ինքը գնում է Սահմանադրական դատարան որպես այդ մարմնի ղեկավար։ Ավելին, եթե նույնիսկ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներն անհատապես ողջունեին Գրիգորյանի վարքը, ապա դա չէր նշանակի, որ Ազգային ժողովը ողջունել է այն։
«Եվ այդ խնդիրը ոչ թե բարձրացվեց Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր նշանակվելու պահով, այլ այդ խնդիրը նկատել էին տեսաբան-իրավաբանները, ինչի մասին բարձրաձայնում էին։ Բայց ընդամենը Վահեն սրեց, Վահե Գրիգորյանը սրեց հարցի լրջությունը»,- ասել է պատգամավորը։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...