17:58 15.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց:
Մեծանուն նկարչի այրու՝ տիկին Մարիի և դստեր՝ Նորայի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը դիտել է նկարչի կտավներն ու յուրահատուկ քանդակները։
«Շատ եմ սիրում Հակոբի գործերը: Դրանց մեջ հանգստություն կա»,- նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով՝ Հակոբ Հակոբյանը բացառիկ արվեստագետ էր։
Արմեն Սարգսյանը ծանոթացել է մեծանուն նկարչի ստեղծագործական ժառանգության հետ կապված ծրագրերին։ Նկարչի դուստրը պատմել է Հակոբ Հակոբյանի թանգարան ունենալու երազանքի մասին:
«Հայաստանի ուժը գիտության և մշակույթի մեջ է: Մենք մկանային և ուժային երկիր չենք եղել: Մեր ամբողջ մշակույթը շատ հոգևոր, աննյութական է: Մեր ուժը, մեր հմայքն աշխարհի համար մեր հոգևոր գեղեցկությունը ցուցադրելն ու դրանով ապրեցնելն է»,- նշել է նկարչի դուստրը:
Հանրապետության նախագահը և նկարչի ընտանիքի անդամները համակարծիք են եղել, որ Հակոբ Հակոբյանի թանգարանը մշակութային մեծ արժեք կդառնա մեր երկրի համար:
Նկարչի այրին՝ տիկին Մարին նշել է, որ պատիվ է հյուրընկալել Հանրապետության նախագահին և վաղեմի բարեկամին:
«Շատ եմ սիրում իմ երկիրն ու իմ ժողովրդին: Կարևորը, որ սերունդները լավ ապրեն մեր երկրում, մնան և ստեղծագործեն իրենց հայրենիքում»,- ասել է նա:
Արմեն Սարգսյանը պատմել է Հանրապետության նախագահի նստավայրում մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնության մասին, որի շրջանակում ցանկություն կա ներկայացնելու նաև մեր մեծերի գործերը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ իր նախաձեռնության նպատակը մեկն է՝ կրկին հիշել մեր մեծ արվեստագետներին, որոնք հսկայական հետք են թողել, և որոնց ստեղծագործությունները մեծ արժեք են ներկայացնում. Հակոբ Հակոբյանն առաջիններից է լավագույնների շարքում:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...