18:16 15.07.2019
Այսօր ՀՀ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց այն մասին, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի գոմում է պահել:
Այս առնչությամբ SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է հիշյալ դեպքում կասկածվողի՝ անասնաֆերմերի հետ, ում մոտ աշխատել է աղջիկը։ Ֆերմերը Մարմաշեն համայնքի բնակիչ, 36-ամյա Ռուբեն Թորոսյանն է, որը մեր թղթակցին պատմել է, որ շուրջ 30 տարեկան աղջիկը` Աստղիկ Հարությունյանը, 10 տարի աշխատել է իր ֆերմայում` որպես անասնապահ։
Տղամարդը պատմել է, որ աղջիկն իր անասնաֆերմայում աշխատանքի է անցել, երբ ինքը 10 տարի առաջ Պաղակն գյուղի դաշտերում անասուններ է տարել արոտ, Աստղիկ Հարությունյանն ինքն է մոտեցել Ռուբեն Թորոսյանին, աշխատանք խնդրել։ Ռուբեն Թորոսյանն աղջկանից հետաքրքրվել է, թե ով է ու որտեղից է Պաղակն գյուղ եկել։
Աստղիկ Հարությունյանը պատմել է, որ ինքը Ախալքալաքի շրջանի գյուղերից է եկել ծնողների ամուսնալուծությունից հետո։ Ռուբեն Թորոսյանը աղջկան ընդունել է աշխատանքի, ու 10 տարի նա ապրել է ֆերմերի տնակում, հարևաններին ծանոթ է եղել, ազատ տեղաշարժվել է թե´ իրենց, թե հարևան գյուղերում, աշխատավարձ էլ ստացել է, կեցության ու ուտելիքի հարցն էլ հոգացել է ֆերմերը։
Ռուբեն Թորոսյանը հերքում է, թե ինքը աղջկա նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրել, բռնություն գործադրելու սպառնալիքով պահել է գոմում և առանց որևէ վճարի աշխատեցրել։ Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, թե գյուղում բոլորն են Աստղիկ Հարությունյանին ճանաչել։
«Երբեք բռնություն չի գործադրվել»,- հավաստիացրել է ֆերմերը:
Մարմաշենի վարչական ղեկավար Կարեն Արշակյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Ռուբեն Թորոսյանի ֆերմայի անասնապահ աղջկան տեսել են ու ճանաչում, բողոք-դժգոհություններ էլ նրանից չեն լսել։
Մենք փորձեցինք դեպքի առնչությամբ պարզաբանումներ ստանալ ոստիկանությունից, սակայն արձագանք դեռևս չի ստացվել:
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:46 19.06.2025
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...
11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ըԲացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...
11:20 19.06.2025
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...
11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
11:01 19.06.2025
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...
10:52 19.06.2025
«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...