Օգնե´ք մեզ, որ այս աղետից դուրս գանք. գյուղի բնակիչն ահազանգում է` Ձորագետը չորանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC

Օգնե´ք մեզ, որ այս աղետից դուրս գանք. գյուղի բնակիչն ահազանգում է` Ձորագետը չորանում է

14:29 16.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հակոբյանը իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ Կաթնառատ գյուղի բնակիչը պատմում և ցուցադրում է, որ Տաշիրի շրջանի Կաթնառատ գյուղի հարակից Ձորագետ գետի մոտ կառուցված ՀԷԿ-ը աղետալի հետևանքներ է առաջացրել:

«Ես այժմ գտնվում եմ Ձորագետի երբեմնի հունում, որից ընդամենը մնացել է՝ չգիտեմ ինչ: Մարդկանց հարստությունը բազմապատկելու համար, դուք չեք պատկերացնում, թե այսօր բնությանը ինչ վնասներ է պատճառվում: Կաթնառատ գյուղը հիմնվել է հանուն այս քաղցրահամ ջրի ձկան, և 1940-ականներին մարդիկ պատերազմի ժամանակ Ձորագետի ձկնով են ապրել»,- պատմում է բնակիչը:

Տղամարդը ասում է, որ չգիտի` ում դիմի և իր հույսն այս տեսանյութն է, որպեսզի շահագրգիռ կազմակերպությունները դիտեն և արձագանքեն:

«Օգնե´ք մեզ, օգնե´ք, որ այս աղետից դուրս գանք: Սա կարելի է համարել դարի հանցագործություն: Ի՞նչ է նշանակում փող աշխատելու համար գետի հունը ցամաքեցնել, կենդանական աշխարհից զրկել բնությունը: Խնդրո´ւմ եմ համապատասխան մարմիններին արձագանքել և լուծում տան խնդրին: Եթե նման վերաբերմունք է գետի նկատմամբ, էլ մեր նկատմամբ չասեմ՝ ինչ վերաբերմունք է»,- ասում է տղամարդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

Սա լավ ելք է Հայաստանի համար․ Արա Պապյանը՝ իրանա-իսրայելական վերջին զարգացումների մասին

22:15 24.06.2025

Սա լավ ելք է Հայաստանի համար․ Արա Պապյանը՝ իրանա-իսրայելական վերջին զարգացումների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Արա Պապյանին։ Անդրադարձ է եղել իրանա–իսրայելական վերջին զարգացումներին։ Որոնք են այս պատերազմի հետևանքներն ու արդյունքները, Իրանը փրկե՞ց դեմքը և ով ավելի շահեկան դուրս կգա պատերազմից, ու՞մ է ձեռնտու այն։ Քաղաքագետը նաև պատասխանել է հարցին, թե հրադադարը ինչ ազդեցություն կունենա մեր ավելի նեղ տարածաշրջանի՝ Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտի հետագա զարգացումների վրա։ «Սա լավ […] ...

BACK_TO_TOP