Արսեն Թորոսյանը ԳԱՎԻ-ի կառավարման խորհրդի անդամ է ընտրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

Արսեն Թորոսյանը ԳԱՎԻ-ի կառավարման խորհրդի անդամ է ընտրվել

19:07 16.07.2019

Հունիսի 24-29-ը Ժնևում տեղի ունեցած ԳԱՎԻ-ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) կառավարման խորհրդի նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընտրվել և նշանակվել է Խորհրդի անդամ: Նա ներկայացնում է Եվրոպայի և Ամերիկայի տարածաշրջանների ԳԱՎԻ օգնություն ստացող զարգացող պետությունները:

Նշենք, որ ԳԱՎԻ-ի շնորհիվ վերջին 20 տարում իմունականխարգելումն աշխարհում հասանելի է դարձել 700 մլն երեխայի՝ փրկելով նրանցից 10 մլն-ի կյանքը։

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք կանխորոշում են զարգացող երկրներին օգնելու ռազմավարությունները, մշակում են ծրագրային ուղղություններ և սահմանում նոր և ավելի արդյունավետ միջոցներ, որոնք ուղղված են աջակցելու պատվաստումների գործընթացին և պատվաստանյութերի  հասանելիությանը ցածր ու միջին եկամուտ ունեցող պետություններում:

Գլոբալ ռազմավարությունները մշակվում են հինգ տարվա կտրվածքով և այս պահից ի վեր ԳԱՎԻ կառավարման խորհուրդը սկսում է «Ռազմավարություն 5.0» մշակման գործընթացը, որը սահմանելու է կազմակերպության մոտեցումները 2021-2025 թվականների համար: Դրանք առավել կարևոր են այն առումով, որ որոշակի անդրադարձ են ունենալու այն երկրների համար, որոնք երբևէ չեն ստացել ԳԱՎԻ օգնություն կամ այլևս չեն ստանում այդ օգնությունը, քանի որ հասել են տնտեսական բարձր ցուցանիշների և դարձել միջին եկամուտ ունեցող երկրներ՝ ըստ Համաշխարհային բանկի դասակարգման: Հայաստանն այդպիսի երկրների շարքում է:

Իսկ թե ինչպիսին կլինի ԳԱՎԻ մոտեցումը միջին եկամուտ ունեցող երկրների համար, պարզ կդառնա մոտակա երկու տարվա ընթացքում: Հայաստանը, ի դեմս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ներգրավված է լինելու ռազմավարության մշակման գործընթացում, որը ենթադրում է սերտ համագործակցություն նման դասակարգման երկրների, դոնոր պետությունների ներկայացուցիչների, ԳԱՎԻ-ի քարտուղարության և գործընկեր բոլոր կազմակերպությունների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP