13:13 17.07.2019
Սևանա լճի ծաղկման պրոցեսը նահանջել է, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Նա անդրադարձել է կապտականաչ ջրիմուռների առաջացման և նստեցման հետևանքներին: Ինչ վերաբերում է Սևանա լճում ձկնատեսակների քանակի ուսումնասիրություններին, ապա ինչպես հայտնի է, կառավարությունը կրճատել էր դրա համար նախատեսված ֆինանսավորումը: Պատճառն այն է, որ կենտրոնի ուսումնասիրություններին շրջակա միջավայրի նախարարությունը թերահավատորեն է վերաբերվում:
Այս մասին SHANTNEWS.am-ի հարցադրմանը մասնագետը պատասխանել է.
«Եթե մենք վստահելի տվյալներ չենք տալիս, ինչի՞ է նախարարությունը մեզ դիմում ամեն հարցով, դե թող չդիմի, եթե վստահելի չենք, ինչի՞ է մեզ հարցնում, նույնիսկ այդ թիվը՝ 6.5 մետրը, մեզ է հարցրել, դե թող գնան իրենց մասնագետներին հարցնեն, և վերջապես՝ մենք ինչ-որ կանխատեսել ենք, մինչև այսօր բոլորը կատարվել է»:
Անդրադառնալով ուսումնասիրություններին՝ ներկայացնում է, թե ինչն է եղել ֆինանսավորման բացակայության պատճառը.
«Մենք ասել ենք, որ 7.5 մլն-ը քիչ է ուսումնասիրությունների համար, մենք օգտագործել ենք այլ գումարներ, որ կարողանանք եզրակացություններն անել, բայց ինչո՞ւ պիտի կախված լինենք այլ պրոյեկտներից, և ասել ենք, որ ավելացրեք, երբ որ կլինի գումար, կտրամադրենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
15:15 25.06.2025
Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարըԴպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...
15:11 25.06.2025
Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ […] ...
15:07 25.06.2025
Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
14:56 25.06.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ ՊեսկովՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր էսկալացիա չի լինի, քանի որ երկու երկրներն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին խոսել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն։ Հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս […] ...
14:41 25.06.2025
«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է BBC-ն։ Նիգերիացի ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնության «Ֆլամենգոյի» դեմ երկրորդ տուրի հանդիպման 68-րդ րոպեին կոպիտ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել։ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` 24-ամյա խաղացողը բաց կթողնի Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ և 1/8 եզրափակիչ դուրս գալու պարագայում այդ հանդիպումը։ Լոնդոնյան ակումբը դուրս կգա 1/8 […] ...