ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տալիս շահույթի էական աճ. Արտակ Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տալիս շահույթի էական աճ. Արտակ Մանուկյան

14:55 17.07.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում էներգահամակարգին առնչվող որոշ ցուցանիշներ է ներկայացրել: Ի՞նչ ունեինք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո.

«Մաս 1-Էլեկտրաէներգիա-2018թ էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 7.8 մլրդ Կվտ/ժ, այսինքն՝ 2017թ համեմատ արձանագրվել է աննշան աճ, ինչը, այլ հավասար պայմաններում, չէր կարող էական ազդեցություն ունենալ ՀԷՑ-ի ֆինանսական ցուցանիշների վրա: Միաժամանակ, ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տալիս շահույթի էական աճ: Մասնավորապես, եթե 2017-ի ՀԷՑ-ի շահույթը կազմել է 6.6 մլրդ դրամ, ապա 2018-ին այն կազմել է 10.8 մլրդ դրամ: Այսպես կոչված net profit margin (զուտ շահույթի հարաբերությունը հասույթին) 2017-ին կազմել է 3.48%, իսկ 2018-ին՝ 5.92%: Սա, իհարկե, մասամբ պայմանավորված է ծախսերի /հատկապես ֆինանսական/ արդյունավետության բարձրացմամբ: Միաժամանակ, պետք է փաստել, որ էլեկտրաէներգիայի սակագնում դեռևս ամրագրված է շատ ավելի բարձր կորստի ցուցանիշ, քան համակարգի փաստացի կորուստն է: Այս ամենով հանդերձ ուզում եմ նշել, որ առկա են էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման գործոններ, որոնց ազդեցությունը պետք է վերլուծել 2020-ի սակագների վերանայման ժամանակ»,- գրել է Մանուկյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

15:15 25.06.2025

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

15:11 25.06.2025

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ […] ...

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

15:07 25.06.2025

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

SHANTNEWS

15:00 25.06.2025

SHANTNEWS

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ Պեսկով

14:56 25.06.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր էսկալացիա չի լինի, քանի որ երկու երկրներն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին խոսել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն։ Հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս […] ...

«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է

14:41 25.06.2025

«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է BBC-ն։ Նիգերիացի ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնության «Ֆլամենգոյի» դեմ երկրորդ տուրի հանդիպման 68-րդ րոպեին կոպիտ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել։ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` 24-ամյա խաղացողը բաց կթողնի Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ և 1/8 եզրափակիչ դուրս գալու պարագայում այդ հանդիպումը։ Լոնդոնյան ակումբը դուրս կգա 1/8 […] ...

BACK_TO_TOP