20:30 17.07.2019
Հայաստանի գործադիր իշխանության, վարչապետի համար շատ կարևոր է ոչ թե դատարանի այս կամ այն որոշումը, այլ որ այդ որոշումների նկատմամբ վստահություն լինի, որ այս կամ այն որոշումից հետո մարդիկ գործարքներ չփնտրեն այդ որոշումների հետևում։ Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քաղաքական խնդիրն է` ունենալ անկախ դատական համակարգ, բայց պայմանով։ Գիտեք ինչ, ես վարչապետ ընտրվելուց հետո ասել եմ, որ ես դատական համակարգի գործերին չեմ միջամտելու, որ դատական համակարգը պետք է լինի անկախ։ Բայց մի տարուց հետո պարզվում է, որ դատական համակարգն իրեն ոչ թե անկախ է զգում, այլ իրեն անտեր է զգում։ Եվ ման է գալիս, թե որտեղ տեր փնտրի, ով կա, որ կարա տեր դառնա դատական համակարգին»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ չի բացառում, որ նույնիսկ Հայաստանից դուրս են «տեր փնտրում», քանի որ սովոր են, որ տեր պետք է ունենան, որն իրենց գլխին պետք է տա։ Փաշինյանի բնորոշմամբ՝ այդպիսի դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ։
Դատարանները շրջափակելու որոշման մասին հարցին էլ Փաշինյանը հարցով է պատասխանում՝ ինձ որ պետք լիներ դատարանների գործերին միջամտել, չէի կարողանա՞ այլ կերպ։ Դա, ըստ վարչապետի, սիմվոլիկ ցուցադրական ակցիա էր։
«Սա տիրոջ ստրուկ դատական համակարգ է։ Մի տարվա ընթացքում փոխանակ էտ դատավորները և դատական համակարգը զբաղվեին ինքնամաքրմամբ, ասեր՝ «էս ինչ ազատագրում ենք մենք ստացել, մենք, ի վերջո, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր լինել, արժանապատիվ քաղաքացի լինել», էտ մարդիկ տերեր են փնտրում։ Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ «եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում»։ Էս դատական համակարգը՝ սկսած սահմանադրական դատարանից մինչև վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»,- ասաց Փաշինյանը։
Այստեղ, սակայն, Նիկոլ Փաշինյանը «բայց» է տեսնում։ Այն է՝ ասվածը չի նշանակում, որ չկան դատավորներ, որ նոր արժեքների կրող են, պարզապես «թացը չորից չի լինում տարբերել»։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...