Ի՞նչ եք քննարկման թեմա դարձրել. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ անդամներին. թարմացվող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Ի՞նչ եք քննարկման թեմա դարձրել. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ անդամներին. թարմացվող

13:25 18.07.2019

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր նիստ է անցկացնում՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով: Նախապես հայտարարվել էր, որ համաձայն Դատական օրենսգրքի՝ Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստն անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար։

SHANTNEWS.am-ի թղթակիցը ԲԴԽ-ից հաղորդում է, որ լրագրողներին քիչ առաջ հրավիրեցին նիստերի դահլիճ:

Տավարացյանը միջնորդեց, որ նիստը դռնփակ լինի: ԲԴԽ անդամները նշեցին, որ իրավական հիմքեր չեն տեսնում դռնփակ անցկացնելու համար, գնացին խորհրդակցական սենյակ՝ որոշելու՝ դռնբաց անեն, թե փակ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրեց իրենց պահանջի հիմնավորումները: Նա նշեց՝ ԲԴԽ- ն պետք է աչք չփակի այն հանգամանքի վրա, որ Տավարացյանն ապօրինի է ստանձնել ԲԴԽ անդամի պարտավորությունները, ապա հարց ուղղեց՝ եթե 2018 թ. նոյեմբերի 8-ին է ընտրվել, ինչո՞ւ մինչ այժմ չի մասնակցել նիստերի: Բեքմեզյանի խոսքերով՝ այն հանգամանքը, որ Տավարացյանը որևէ անգամ չի ներկայացել նիստի, հիմք է տալիս, որ դադարեցնեն նրա լիազորությունները:

Տավարացյանը ներկայացրեց առաջարկությունները: Նա ԲԴԽ անդամ Հայկ Հարությունյանին հարցրեց, թե չի՞ պատրաստվում ինքնաբացարկ հայտնել, քանի որ սրանից առաջ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ինքնաբացարկ է հայտնել: Հարությունյանը պատասխանեց, որ՝ այո, ինքնաբացարկ է հայտնել, բայց հիմնավորումների մասին Տավարացյանը տեղյակ չէ:

Տավարացյանը նաև նշեց՝ Բեքմեզյանն ամբողջ մեղքը բարդում է իր վրա՝ թե իբր ինքն ընտրվել էր 2018-ի նոյեմբերի 2-ին, բայց չի բարեհաճել ներկայանալ: Նա ընդգծեց՝ օրենքը թույլ է տալիս, իսկ եթե պարոն Բեքմեզյանը «ափից հոտ քաշելով» գուշակում է, որ նիստ է լինելու՝ առանց ծանուցում ստանալու, ուրեմն օրենքի պահանջն անիմաստ է. ինքը ծանուցումներ չի ստացել:

«Ի՞նչ եք քննարկման թեմա դարձրել: Մի մոռացեք, որ ես երեկ չեմ դարձել դատավոր, ես էլ ընկերներ ունեմ, շրջապատ ունեմ: Պարոն Բեքմեզյանի ելույթը բարոյախրատական էր, ոչ թե իրավական»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

21:00 15.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

20:55 15.06.2025

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա », – ասվում է հրատարակության մեջ։ Գործակալության […] ...

Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել

20:48 15.06.2025

Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել

Իրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 միջուկային գիտնական, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց խոսքով՝ մի քանի գիտնականներ զոհվել են, այդ թվում՝ մեքենաների ռումբերի պայթյունների հետևանքով։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսեց «Առյուծի վերելք» գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրին։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց […] ...

Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

20:31 15.06.2025

Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Իսրայելը վճռականորեն տրամադրված է ավարտին հասցնել Իրանից եկող «կրկնակի սպառնալիքի» վերացման խնդիրը, իսրայելական կործանիչներն այժմ թռչում են «այրվող Թեհրանի» երկնքում: Այս հայտարարությունն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ: «Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում։ Մենք վճռականորեն տրամադրված ենք ավարտին հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությունից կրկնակի սպառնալիքը վերացնելու խնդիրը», – […] ...

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

20:27 15.06.2025

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև […] ...

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

20:23 15.06.2025

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […] ...

BACK_TO_TOP