17:18 18.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է այն մասին, թե ինչ է արվել վերջին մեկ տարում՝ անտառտնտեսություններում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Սյունիքի անտառտնտեսություններում, հիմնականում, անտառահատումներ չկան: Էականորեն նվազել են: Հյուսիսում՝ Տավուշում և Լոռիում, մի քանի խնդրահարույց անտառտնտեսություններ կան, որոնցից մեկն Իջևանի անտառտնտեսությունն էր, որտեղ մենք մոտ 10 օր առաջ կադրային փոփոխություն ենք արել՝ ղեկավար ենք փոխել»,- ասել է նախարարը:
Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ ղեկավարի փոփոխությունը դժգոհությունների առաջացման պատճառներից մեկն է: Հաջորդն այն է, ըստ որի՝ մեկ թղթով արդեն չեն կարողանում մի քանի անգամ փայտանյութ դուրս բերել անտառից, քանի որ հատկացվող թղթերը կա՛մ վնասվում են, կա՛մ հենց առաջին անգամ ստորագրվում, ինչը խոսում է դրանց՝ այլևս անօգտագործելի լինելու մասին։
«Խստացնող օրենքներն ԱԺ-ն ընդունել է միաձայն, այս պահին նախարարի աշխատակազմում են և առաջիկա երկու օրվա մեջ օրենքի ուժ կստանան: Նախկինում վարչական խախտում կարելի էր անել անսահմանափակ: Հիմա երկրորդ վարչականն արդեն քրեական է դառնում: Առաջին անգամ տեղափոխումը նույնպես ֆիքսվել է, ոչ միայն հատումը, այլ նաև տեղափոխումը»,- հավելել է նախարարը ու նաև նշել, որ այսօր ունենք մի այնպիսի իրավիճակ, երբ ապօրինի ծառահատումների թիվը նվազել է, օրինախախտումների հայտնաբերման թիվը՝ ավելացել:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...