Երևանյան խճուղում վրաերթի ենթարկված 13-ամյա երեխան տեղում մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+21.09 oC

Երևանյան խճուղում վրաերթի ենթարկված 13-ամյա երեխան տեղում մահացել է

22:16 18.07.2019

Հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գևորգյանին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է։

Վարորդը փախուստի չի դիմել, սակայն դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի երիտասարդներ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ, սակայն ճանապարհային ոստիկաններին ու քննիչներին հաջողվել է վարորդին փախցնել դեպքի վայրից, իսկ զայրացած բնակիչները քարերով ավտոմեքենան ամբողջովին ջարդել են՝ թե՛ դիմապակին, թե՛ հետևի, և թե՛ կողային ապակիները, ոտքերով էլ հարվածել են ավտոմեքենային։

Ավտոմեքենան վնասելու փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ

00:06 01.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ ներգրավված է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Խնդրի լուծմանը պետքարտուղարն անձամբ է ներգրավված: Իր պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար շփվել է երկու երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցում: Պատելի վստահեցմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը […] ...

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը RAND-ի փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

23:59 30.04.2024

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը RAND-ի փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

Ապրիլի 29-ին ԱՄՆ-ում դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է RAND կորպորացիայի Պենտագոն սիթիում տեղակայված գրասենյակում, որտեղ RAND-ի Արևելյան և Արևմտյան ափերի գրասենյակների փորձագետներին է ներկայացրել տարբեր ոլորտներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Երևանում գործող 3 տարբեր ընկերություններ

23:36 30.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Երևանում գործող 3 տարբեր ընկերություններ

Տնտեսության ակտիվության՝ 14.3 տոկոս ցուցանիշը տպավորիչ համարելով, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, նաև որպես տնտեսագետ, այսօր ցանկացել էր շրջայցով լինել Երևանում գործող վերամշակող արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներ ներկայացնող երեք ընկերություններում: Նախագահի առաջին կանգառը ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանում էր: Այս խոշոր գործարանում աշխատում են մոտ 600 բարձրակարգ մասնագետներ: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԵՄ […] ...

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

22:40 30.04.2024

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

Հունգարիայի կառավարությունը խոչընդոտում է Հայաստանին Եվրամիության օգնության հատկացումը: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը: Ի՞նչ օգնության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկությունների համաձայն, Բրյուսելու վերջերս համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու մասին: Այդ գումարը պետք է հատկացվեր ԵՄ խաղաղության հիմնադրամից, պետք […] ...

Պատերազմի պայմաններում չի կարելի խոսել սահմանազատման մասին. Հրաչյա Արզումանյան

22:07 30.04.2024

Պատերազմի պայմաններում չի կարելի խոսել սահմանազատման մասին. Հրաչյա Արզումանյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքները ընթացքի մեջ են: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են Ալմաթիում: Ինչպիսի՞ կերպարանափոխման կարիք ունի անվտանգության համակարգը: Այս և այլ թեմաների  անդրադարձել է ռազմական հարցերի և անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Մայիսի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:52 30.04.2024

Մայիսի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Տիգրան Մեծի պող. 48, 54, 54Ա շենքեր և Գլինկայի փ. 6 շենք, 11։00-17:00 Ներսիսյան փ. 7 շենք, Ազատության պող. 14 շենք, Դավիթ Անհաղթի փ. 2-4, 7-9 շենքեր, Ազատության պող. 21-21/3 շենքեր, […] ...

BACK_TO_TOP