Պետգույքի կոմիտեն քննարկման է ներկայացրել Երևանի երկաթուղու պոլիկլինիկան լուծարելու նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Պետգույքի կոմիտեն քննարկման է ներկայացրել Երևանի երկաթուղու պոլիկլինիկան լուծարելու նախագիծը

14:27 19.07.2019

Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության որոշմամբ վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ընկերության բաժնետոմսերը ՀՀ առողջապահության նախարարության կողմից Պետական գույքի կառավարման կոմիտեին են հանձնվել 2018 թվականին հանձնման-ընդունման ակտով:

Ըստ նախագծի` «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում էր ինչպես ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման, այնպես էլ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտների հաշվին՝ ընկերությունը բժշկական ծառայություններ էր մատուցում «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին:

«2018 թ. համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում նախատեսված չէր, իսկ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները կտրուկ նվազել էին: «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (Կատարող) և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (Պատվիրատու) միջև 2008 թ. կնքած պայմանագրերի համաձայն Կատարողը Պատվիրատուի աշխատակիցներին մատուցում էր նախաերթուղային և ետերթուղային ստուգման ծառայություններ (պայմանագրի գինը ամսական 3500.0 հազար դրամ) և բուժզննման ծառայություններ (պայմանագրի գինը ամսական 1700.0 հազար դրամ):

Սկսած 2017 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կրճատվել էին պատվերի ծավալները և «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հետ կնքած նախաերթուղային և ետերթուղային ստուգման ծառայությունների մատուցման պայմանագիրը խզվել էր։ Գործում էր միայն բուժզննման ծառայություններ մատուցելու պայմանագիրը։ «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ին աջակցելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեն գրությամբ դիմել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին՝ խնդրելով քննարկել ընկերությանը լրացուցիչ ծառայություններ պատվիրելու հնարավորության հարցը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2018 թվականի գրությամբ հայտնել էր, որ լրացուցիչ բժշկական ծառայությունների անհրաժեշտություն ներկայումս ընկերությունը չունի։

Արդյունքում ընկերությունը հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ և ֆինանսական ցուցանիշները գնալով էլ ավելի են վատանում՝ օրեցօր ավելանում են ընկերության պարտավորությունները։ Ներկայումս ընկերությունը չի աշխատում, իսկ աշխատակիցները ազատված են աշխատանքից։ Աշխատողների թվաքանակը կազմում է 2 մարդ (տնօրեն, հաշվապահ)»,- նշված է նախագծում:

Հաշվի առնելով, որ «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները յուրահատուկ չեն և կարող են մատուցվել նաև այլ բժշկական կազմակերպությունների կողմից, ինչպես նաև ընկերության գործունեությունը դերակատարում չունի առողջապահական համակարգում՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019 թվականի գրությամբ նշել է, որ նպատակահարմար չի համարում պոլիկլինիկայի մասնավորեցումը և դեմ չէ ընկերության լուծարմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP