11:16 23.07.2019
«Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը վկայում է Սևան ազգային պարկի տնօրենի հետ ունեցած բանավեճի մասին: Խոսքը դարձյալ ֆեյսբուքայն տիրույթում ունեցած բանավեճի մասին է:
«Սևանի փրկիչը !!! Սևան ազգային պարկի տնօրենի պոռթկումն է, քննադատությանը չդիմացավ, Բենդերը կասեր՝ առերեսմանը չդիմացավ։ Կարծես հանգիստ և հեռակա բանավիճում էինք, ու մեկ էլ անցավ դու-ի ու բացահայտեց, որ Սևանում ինչքան լավ բան կա, իր պայքարի շնորհքն է, ինչքան վատ բան կա՝ դրամաշնորհ ստացած հասարակական կազմակերպություններինը։ Ինձ էլ չասաց, թե երբ եմ դրամաշնորհ ստացել Սևանը փրկելու համար, որ ասի, 99%-ն իրեն կտամ, որպես Սևանի փրկչի։ Նորին գերազանցություն փրկարարը, խաբար չէ, որ ինքն է մեր փողերից ռոճիկ ստացել Սևանը փրկելու համար ու Սևանը… Լցվել է թունավոր ջրիմուռներով ու նյութերով։ Ինչպես կասեր Նապոլեոնը, սա դեռ գլխի չի ընկել, որ իր առաքինությունը լռության մեջ է։ Հիմա կարդում ու մղկտում է, մտածում է՝ ոնց անի, որ մոռանանք իրեն։ Դրա համար ճանապարհ կա. դիմում է իրավապահներին՝ առափնյա բոլոր ապօրինի կառույցները հիմնահատակ և շտապ քանդելու, շինաղբը հեռացնելու ու այդ տարածքները վնասազերծելու հարցով, օրուգիշեր կռիվ է տալիս, հասնում է հաջողության ու հաշվետվություն է ներկայացնում մեզ։ Հետո անցնում է մյուս գործին, զտիչ կայանների պահանջ, կոլեկտոր, հետո որսագողության դեմ կռիվ, հետո ջրիմուռների դեմ 3-4 եղանակով կռիվ, հետո Արփա-Սևանի նորոգում, հետո հենց կփորձեն 170 մլն խմ-ից ավել ջուր թողնել լճից, գնում Հրազդանի բողազի վրա ճամբար է դնում ու ժողովրդին կոչ է անում գալ կողքին կանգնել ու էլի մի քանի բան։ Այ դա կլինի իմ պատկերացրած Ազգային պարկի տնօրենը ու կասեմ՝ հալալ էղնի քեզ Սևանի փրկիչ, առանց հեգնանքի։ Դրա փոխարեն մարդը էս սիրամարգի համախտանիշով է տառապում…», – գրել է Բարսեղյանը՝ հրապարակելով նաև Վահե Գուլոյանի հրապարակումը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...