17:22 23.07.2019
Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար, Հանրապետության նախագահի հրամանագրով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով։
Նախագահական նստավայրում այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևը հանձնել է երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի ընտանիքի անդամներին:
Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագետներ, գիտնականներ, Արման Կիրակոսյանի ընկերները:
Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է, որ Արման Կիրակոսյանը մեծ գիտնական ու փայլուն դիվանագետ էր, իր լավագույն գործընկերն ու ընկերը:
«Իհարկե, թվում է, թե այս պարգևն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ: Սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետև Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, և մեր գնահատականն Արմանին՝ մեծ մարդուն, գիտնականի և դիվանագետի նրա գործունեությանը շարունակվելու է: Ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք՝ գնահատելու մեր ընկերոջ, գործընկերոջ փայլուն կյանքը: Վստահ եմ, որ նրա անտիպ գործերը կհրապարակվեն, որ նրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ ենք ունենալու նաև դիվանագիտության, հայկական հարցի, Հայոց ցեղասպանության հետ կապված, և ընդհանրապես, շատ հաճախ ենք հիշելու մեր ընկերոջը»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա առաջարկել է արտաքին գործերի նախարարությանը՝ հիմնել Արման Կիրակոսյանի անվան տարեկան մրցանակ հայ երիտասարդ դիվանագետների համար, որը, նախագահի խոսքով, կտրվի ամեն տարի դիվանագիտության ասպարեզում երիտասարդ տաղանդավոր մեր դիվանագետներից լավագույնին, ով տարվա ընթացքում փայլուն հաջողությունների կհասնի՝ դրանով և՛ իր ներդրումն ունենալով մեր դիվանագիտության մեջ, և՛ շարունակելով այն փայլուն կյանքը, որն ունեցել է Արման Կիրակոսյանը:
Շնորհակալություն հայտնելով պարգևի և ուշադրության համար՝ Արման Կիրակոսյանի այրին՝ Սուսաննա Կիրակոսյանը, նշել է, որ իր ամուսինը կյանքի ամբողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև վերջին օրը, նվիրված է եղել հայագիտությանը, դիվանագիտությանը, պետությանը:
«Թեպետ նա մեզնից, ավաղ, շատ շուտ հեռացավ, բայց իր հետքը թողեց նորանկախ Հայաստանի պատմության և հատկապես դիվանագիտության մեջ: Ես վստահ եմ, որ Արմանը շատ ուրախ կլիներ ընդունել այս բարձր պարգևը, որ նրա գործը կշարունակվի, նրա հիշատակը միշտ վառ կմնա այն անձանց մեջ, ովքեր առիթ են ունեցել նրան ճանաչելու և աշխատել իր հետ»,- նշել է նա:
«Արման Կիրակոսյանը կատարել է իր առաքելությունը, ստեղծել է ավանդույթ, մշակույթ Հայաստանի պետականության, Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման և զարգացման համար,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:- Եվ դրանով Արման Կիրակոսյանը ուղեցույց է յուրաքանչյուր դիվանագետի համար, ուղեցույց, թե ինչ է նշանակում պարկեշտություն, նվիրվածություն ժողովրդին և պետությանը, աշխատանքին»:
Արման Կիրակոսյանի մասին խոսել և նրա անցած ուղին, վաստակն ու մարդկային կերպարը բարձր են գնահատել նաև նրա գործընկերներն ու ընկերները՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, պատմաբան Արամ Սիմոնյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...