Արմեն Սարգսյանը կոչ է արել անտարբեր չլինել Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Արմեն Սարգսյանը կոչ է արել անտարբեր չլինել Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ

09:35 26.07.2019

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ: Նրանք խոսել են Մխիթարյան միաբանության գործունեության, այսօրվա դժվարությունների ու խնդիրների, մասնավորապես, Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի ապագայի վերաբերյալ։

Հանդիպումից հետո Հանրապետության նախագահն ու Սրբազանը այցելել են Փարիզի մերձակա արվարձան Սևրում գտնվող Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարան և մշակութային կենտրոն։

Մեծ Փարիզի «Ոսկե եռանկյունու» ճիշտ կենտրոնում գտնվող վարժարանի շենքը, որը համարվում է Սփյուռքի պատմության ամենախորհրդանշական հաստատություններից մեկը, Մխիթարյանների սեփականությունն է: Վարժարանը հիմնվել է 1834թ. Լուի-Ֆիլիպ թագավորի հրամանով, ներկայիս շենքում սկսել է գործել 1928 թվականից և կրթել է հայ պատանիների ու երիտասարդների բազմաթիվ սերունդների: Վերջին տարիներին այն կանգնած է բազմաթիվ դժվարությունների առջև: Մխիթարյան միաբանությունը բավարար միջոցներ չունի վերանորոգելու և որպես մշակութային ու կրթական օջախ ծառայեցնելու ոչ բարվոք վիճակում գտնվող շենքը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ այն ազգային հարստություն է, փորձ է արվում գտնել ճիշտ լուծումներ։

Նախագահ Սարգսյանը շրջել է վարժարանի և մշակութային կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին: 

«Այսօր ինձ բախտ է վիճակվել գտնվել մեր ժողովրդի արժեքներից մեկի սրտում,-նշել է նա։– Ուզում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին` երբ գալիս եք Ֆրանսիա, Փարիզում կա մի գեղեցիկ վայր` այս մանկավարժական կենտրոնը, որը երկու հարյուր տարուց ավելի ծառայել և շարունակում է ծառայել հայ ժողովրդին»։

Արմեն Սարգսյանն ասել է, որ որպես հայ մարդ, իր համար մեծ պատիվ է այդ վայրում գտնվելը:

«Ցանկացած հայ մարդու համար է մեծ պատիվ այստեղ գտնվել, գալ իր սեփական պատմությանը, դրա ակունքներին ու արժեքներին ծանոթանալու,-ասել է նախագահը։- Այս պալատի սենյակներից մեկում Դիդրոն է մահացել։ Ֆրանսիայի կայսեր քարտեզագիտության ղեկավարի տունն է եղել։ Սա ֆրանսիական և, միաժամանակ, նաև հայկական պատմությունն է։ Առիթ է նորից շնորհակալություն հայտնել Մխիթարյան միաբանությանը, որ այս մեծ արժեքը պահել և պահպանել է ողջ ժողովրդի համար»։

Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը պատմական է համարել Հայաստանի նախագահի այցելությունը վարժարան:

«Ինձ համար մեծ երջանկություն էր հանդիպել նախագահի հետ և հյուրընկալել վարժարանում: Ամեն օր չէ, որ Հայաստանի նախագահն այցելում է վարժարան: Պարոն նախագահն իմաստուն և հեղինակավոր անձ է, և նրա նախագահությունը համարում եմ մեր հայրենիքի, հայոց աշխարհի համար Աստծո պարգև»,– ասել է նա:

Արքեպիսկոպոսը տեղեկացրել է, որ Մխիթարյաններին պատկանող բոլոր հաստատություններում սկսել են վերանորոգման գործընթաց:

«Հիմնական կարգն այն է, որ պատմական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը բացարձակապես վաճառքի առարկա չեն, -ասել է նա: – Հետևաբար, այս կալվածքը՝ 13 500 մետր քառակուսի տարածությամբ, ամբողջությամբ մնում է որպես Միաբանության կալվածք»:

Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանն ասել է, որ մտածում են շենքի պատմությանն արժանի հայագիտական մեծ կենտրոն ստեղծել, որը կունենա իր գիտահետազոտական մասը, հանդիսությունների բաժինը և հետազոտողների համար հյուրընկալ վայր կդառնա: Իսկ շենքի հետևի հատվածում, ըստ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի, մտադրություն կա կառուցել շահութաբեր մի վայր:

«Եթե առաջիկա 8 ամիսների ընթացքում որևէ կազմակերպություն, հայկական հաստատություն, անհատ երևան գա և առաջարկի լավագույն պայմանները, քան եղել են, անկասկած, դուռը բաց է, և անմիջապես սեղան կնստենք բանակցելու համար՝ քննարկելու պայմաններն ու հասնելու եզրակացության»,– ասել է նա:

Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանն ասել է, որ հինավուրց այս վարժարանն ունի հարուստ պատմություն և Մխիթարյան միաբանության կրթական օրրաններից է։ «Այն հայության տունն է, Հայաստանի մի փոքրիկ կտորը, որը հարուստ է պատմական ու մշակութային արժեքներով»,-ընդգծել է նա։

Անդրադառնալով շենքի շուրջ ստեղծված իրավիճակին` նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Այսօր մի հանգրվանի ենք, երբ պետք է որոշումներ ընդունենք։ Մխիթար աբբահայրը ոչ միայն հոգևոր առաջնորդ, փիլիսոփա, գրականագետ էր: Նա փայլուն գործարար մարդ էր։ Նրա տեսլականն էր, որ ստեղծվեց Մխիթարյան միաբանությունը, որը հսկայական հարստություն ուներ և ունի աշխարհով մեկ: Ժամանակն է, որ մենք՝ որպես հայություն, գանք, կանգնենք միաբանության կողքին, որպեսզի մշակութային, կրթական, նյութական այդ հարստությունը պահպանվի և պաշտպանվի։ Իմ այցի նպատակներից մեկը սա է՝ ցույց տալ, որ մենք անտարբեր չենք։ Անտարբեր չենք որպես հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ իմ դեպքում՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։

Ուրախ եմ, որ մեր զրույցի ընթացքում սրբազանը նույնպես համոզվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն անտարբեր չէ, այլև պատրաստ է աջակցել ճիշտ լուծումներ գտնելու, լուծումներ, որոնք կաջակցեն միաբանությանը, որպեսզի նրա առջև կանգնած դժվարագույն ֆինանսական և տնտեսական խնդիրները լուծվեն, կաջակցեն, որ կենտրոնը շարունակի ծառայել ոչ միայն միաբանությանը, այլև ողջ հայ ժողովրդին։

Ութ-ինն ամիս դռները բաց են, որ ցանկացած հայ, հայկական կազմակերպություն իր առաջարկը բերի, թե ինչպես կարելի է այս պատմական կառույցը վերականգնել, նորից ծառայեցնել հայրենիքին՝ ավելի բարձր մակարդակով։ Դժվար խնդիր է, բայց` լուծելի։

Կարծում եմ՝ այսօրվանից սկսած մեր բոլոր հայրենակիցները պետք է փորձեն իրենց ներդրումը բերել»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP