Գյումրիի վթարային շենքերի թիվը 88-ից դարձել է 92 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրիի վթարային շենքերի թիվը 88-ից դարձել է 92

18:53 27.07.2019

Շիրակի մարզում 114 վթարային շենք կա, որոնց ամրացումը տեսականորեն ամեն տարի մարզպետարանի համապատասխան փաստաթղթերով ներկայացվում է կառավարությանը, բայց ֆինանսավորում չի հատկացվում: Արդյունքում Գյումրիի վթարայինների թիվը 88-ից արդեն դարձել է 92, իսկ շենքերի վթարայնության աստիճանը բարձրացել է: Պետբյուջեն ամրացման համար գումարներ, իսկ փրկարար ծառայությունը փլուզումների հետևանքները վնասազերծելու համար տեխնիկա չունի: Սեյսմիկ ծառայության ուսումնասիրություններն էլ միայն ակնադիտական են: Այս խնդիրների մասին են խոսել համապատասխան կառույցների պատասխանատուները: Շիրակի մարզի վթարային շենքերի սեյսմիկ ուսումնասիրություն, որպես այդպիսին, 1998-ին է կատարվել: Հետո տարբեր տարիներին ՝ պայմանավորված շենքերում փլուզումների հետ, միայն ակնադիտական ուսումնասիրություններ են կատարվել: Իրականացվել է նաև Գյումրիի սեյսմիկ ռիսկի գնահատում. ամենամեծ վտանգը վթարայիններն են ներկայացնում:

«Հաշվարկված էր, որ 200 զոհ կլինի վթարային շենքում: Բայց դա 2006-ին կատարված սեյսմիկ ռիսկի գնահատմամբ: Հիմա  բնակիչների մի մասը տեղափոխվել է վթարային շենքերից: Այսինքն՝ ավելի քիչ են այդ շենքները բնակեցված: Ցավով եմ նշում, որ ներկայում իրականացվում է վթարային շենքների ակնադիտական ուսումնասիրություն: Նեղ մասնագիտական և գործիքային ուսումնասիրություններն աշխատատար և ֆինանսատար են: Ըստ էության՝ համայնքապետարանը պետք է հանդես գա որպես պատվիրատու: Կառավարության որոշում կա, համաձայն որի՝ բոլոր շենքները պետք է անցնեն անձնագրավորում: 10 տարին մեկ շենքները պետք է ուսումնասիրվեն, ունենան համապատասխան անձնագրեր, որոնց մեջ պետք է լինեն շենքի վթարայնության աստիճանը և այլ պարամետրեր» ,- ասել է «ՍՊՏԾ» հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ Կարեն Մխիթարյանը:

Շիրակի մարզպետարանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացրել 4-րդ աստիճանի վթարայնության 10 շենքի ցանկ: Այս ցանկն ամեն տարի ներկայացվում է գործադիրին: Պարտադիր գործընթաց է, որը մարզպետարանը կատարում է, թեև՝ անարդյունք: Ցանկի հետ նաև առաջարկներ են ներկայացնում, թե ինչպես ավելի ձեռնտու կլինի վթարայիններում ապրողների բնակարանային հարցը լուծելը:

«Իհարկե, պետությանն ավելի ձեռնտու է վթարայինները քանդելն ու բնակիչներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելը: Բայց, օրինակ, Տիգրան Մեծ 5 շենքի դեպքում պետք է ամրացում կատարվի: Այդ շենքի մի հատվածն ամրացված է: Մյուս մասն էլ պետք է ուժեղացվի: Իսկ Ամասիայի 26 փողոց 15 շենքի բնակիչներին առաջարկել ենք վկայագրերի տրամադրման միջոցով փոխհատուցում տրամադրել»,- ասել է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը:

Բնակարանի գնման վկայագրի տարբերակով փոխհատուցում կատարելու առաջարկ է արվել Անտառավան 26, Ղուկասյան 29, Իսահակյան 9, Հանեսօղլյան 5 շենքերի, ինչպես նաև Ամասիայի 26-րդ փողոցի 15 շենքի բնակիչներին: Կառավարությունում ցանկն ու առաջարկները դեռ քննարկում են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

20:29 01.08.2025

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

BACK_TO_TOP