Պատրիարքը միայնակ հարցեր լուծող չէ, ժողովուրդը, համայնքը պիտի համախմբվեն մի գաղափարի շուրջ. Արամ արք. Աթեշյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Պատրիարքը միայնակ հարցեր լուծող չէ, ժողովուրդը, համայնքը պիտի համախմբվեն մի գաղափարի շուրջ. Արամ արք. Աթեշյան

10:56 27.07.2019

Ստամբուլում պատրաստվում են Պոլսո  85-րդ պատրիարքի ընտրությանը: SHANTNEWS-ն ընտրության մասին զրուցեց պատրիարքի թեկնածուներից մեկի՝ Արամ արք. Աթեշյանի հետ, ով բարձր գնահատեց ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի աշխատանքը՝ նշելով, որ այն միայն տեխնիկական հարցերով է զբաղվում՝ ընտրական հանձնաժողովի դեր է կատարում:

SHANTNEWS-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր և պոլսահայ հայտնի դեմքերի միջև տարակարծությունների մասին խոսակցություններին, ըստ որոնց՝ սուր տարակարծությունների պատճառով ազդեցիկ դեմքերը չեն աջակցելու իրեն, և պատրիարք ընտրվելու իր հնարավորությունները նվազելու են, Արամ արք. Աթեշյանը պատասխանեց. «Ճիշտ է, համայնքում հատկապես մի անուն կա,  որ փորձում է «չափվել» ինձ հետ, փորձում է իր անհաջող ջանքերով ինձ հեղինակազրկել ու զրպարտանքներով մթնոլորտ ձևավորել իմ շուրջը: Ես, որպես եկեղեցական, իսկապես մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ հոտի մեջ կան սայթաքող մարդիկ: Այս դեպքում խոսքը սովորական սայթաքումների մասին չէ, նույնիսկ խնդիրները բարոյական ծալքեր ունեն, սակայն ես այս բոլորը չեմ դատում իմ պատրիարք դառնալու հավանականության կամ հնարավորությունների տեսակետից։ Դա ինձ համար չափանիշ չէ: Եթե մենք որոշ աշխարհիկ գործիչների հետ տարաձայնություններ ունենք,  պատրաստակամ ենք՝ լուծումներ գտնելու մեր եկեղեցու և համայնքի շահերի հիման վրա, սակայն այս ամեն ինչի մեջ ինձ ուղեցույց չեն պատրիարք դառնալու իմ հնարավորությունները կամ այլ եսակենտրոն մտադրություններ։ Եթե ձեր ակնարկած այդ երևելի ու ազդեցիկ պատասխանատուները այդպիսի սայթաքումի  մեջ են, ապա ինձ մնում է աղոթել նրանց համար, որ Սուրբ Հոգու ներգործությամբ նրանք իրենց խղճի ձայնը լսեն»։

Արամ արք. Աթեշյանը նշեց նաև,  թե ինքը շատ լավ գիտի, որ Հայաստանում և Սփյուռքում էլ իր հանդեպ որոշակի բացասական վերաբերմունք կա. «Դժբախտաբար, իմ դեմ անհասկացողության խնդիրների մեջ մտած մարդիկ կամ սահմանափակ շրջանակները իրականում անհաղորդ են թրքահայ իրականությանը: Ես բոլորին հայրական հանդուրժականությամբ եմ վերաբերվում», -ասաց մեր զրուցակիցը։

Ինը տարի պատրիարքական աթոռի ղեկավարման իր տարիները Արամ արք. Աթեշյանը համարում է անցումային շրջան՝ նշելով, որ բոլոր դժվարությունները բաժին են հասել այդ անցումային շրջանին և, չնայած վերջին ընտրություններում ինքը չի ընտրվել տեղապահ, սակայն երկրորդական  է համարում այդ հանգամանքը, նշելով, որ բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել պատրիարքի ընտրության վրա:

Իսկ թե  ինչպե՞ս է գնահատում պատրիարք ընտրվելու իր հնարավորությունները և իր հանդեպ ի՞նչ համակրանքներ ու հակակրանքներ է նկատում համայնքում, Արամ արք. Աթեշյանը պատասխանեց. «Մեր համայնքն արդեն բավականին փոքրացել է: Մենք այդ փոքր մարդուժով մեծ ժառանգություն շարունակելու հրամայականի առջև ենք: Հետևաբար, պատրիարքական ընտրության ճանապարհին համայնքի նոսրության կամ խտության հաշվարկներ կատարելը  հաջորդ հանգրվանին կարող է աններելի սխալի  վերածվել։ Ես, համակրանքի խնդիրներից անկախ, մեր համայնքի բոլոր զավակներին հարազատ եմ համարում և պատրիարքական ընտրության ճանապարհին վստահում եմ նրանց հավաքական մտքի դատողությանը։ Օրն ու ժամը կգա, և  մենք կտեսնենք, թե ինչ վերաբերմունք կա համայնքում՝ պատրիարքական թեկնածուների հանդեպ:  Իսկ մինչ այդ պիտի համբերենք ու ջանանք մեր հայրական պատգամը հասցնել մեր ժողովրդին, մեր եկեղեցու զավակներին, որպեսզի նրանք,  Տիրոջ առաջնորդությամբ, փութան քվեատուփի մոտ։ Նրանց քվեները, համակրանքից  և հակակրանքից անդին, պետք է  ունենան առաջին հերթին մեր սրբություններին տեր կանգնելու կամքի նշանակությունը»։

Նա նաև նշեց, որ ընտրվելու դեպքում անելիքները  շատ են լինելու, հատկապես պոլսահայ երիտասարդության հետ մեծ աշխատանք տանելու և ժողովրդի հետ անկեղծ երկխոսություն սկսելու կարիք կա: «Բայց  ասեմ, որ պատրիարքը միայնակ հարցեր լուծող չէ, ժողովուրդը, համայնքը պիտի համախմբվեն մի գաղափարի, տեսլականի շուրջ և այդ ուղղությամբ է, որ պիտի աշխատենք»,-ասաց Արամ արք. Աթեշյանը:

Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի պետական աջակցությանն ու դերին՝ պատրիարքի ընտրության հարցում, Արամ արք. Աթեշյանը հայտնեց. «Թուրքիայի պետական իշխանությունները պատրիարքական ընտրության գործընթացին մոտիկից հետևում են: Պետությունը լուրջ գործոն է՝ պատրիարքական ընտրության գործընթացում։ Նոր ընտրվելիք պատրիարքի վավերականության, օրինականության և լիարժեք գործելու ապագա հնարավորությունների տեսակետից, իր ներկայացուցչական հանգամանքի երաշխավորման տեսակետից պետության վերաբերմունքը շատ կենսական է։ Եթե պատրիարքը պետության կողմից երկխոս չհամարվի, ապա դատապարտված կլինի իր առաքելության մեջ ձախողվելու»,-ասաց Արամ արք. Աթեշյանը, ավելացնելով, որ թուրքական պետության այս մոտեցումը անձերի չի վերաբերվում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

BACK_TO_TOP