Կառնուտում պեղվում է Հայաստանի վաղբրոնզեդարյան ամենամեծ հնավայրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Կառնուտում պեղվում է Հայաստանի վաղբրոնզեդարյան ամենամեծ հնավայրը

18:00 27.07.2019

Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը պեղումներ է կատարում Կառնուտի վաղ բրոնզեդարյան հնարավայրում: Սա վաղ բրոնզե դարին թվագրվող ամենամեծ հուշարձաններից է հանրապետությունում, որը բացահայտում է ժամանակաշրջանին բնորոշ ծեսերն ու սովորույթները: Կառնուտի հնավայրը հայտնաբերվել ու այստեղ առաջին անգամ պեղումներ կատարվել են դեռ 1981-ին: Պեղումները վերսկսվել են 3 տարի առաջ՝ 2016-ին, երբ շինաշխատանքների արդյունքում նոր դամբարաններ են երևան եկել:

Կառնուտի հնավայրի սահմանները դեռ ճշգրտված չեն: 1980-ականներին հայտնաբերված հուշարձանից ոչ հեռու բացվել են դամբարաններ ու կացարաններ, դրանցից ավելի բարձրադիր հատվածում գտնվող տարածքում ևս դամբարան է հայտնաբերվել, որից պարզ է դառնում, որ վաղ բրոնզի դարում հուղարկավորություններն, այսպես կոչված, սալարկղային են եղել: Դամբարաններում մեկից ավելի հանգուցյալների ոսկորներ են հայտնաբերվել: Հնագետ Լևոն Աղիկյանը բացատրում է՝ վաղ բրոնզե դարում ընդունված են եղել խմբակային կամ ընտանեկան թաղումները:

«Վաղբրոնզեդարյան կամ Քուռ-արաքսյան մշակույթի դամբարանադաշտերը բավականին տարբերվում են մյուսներից: Հիմնականում առանձնանում են խմբակային կամ ընտանեկան թաղումները: Դամբարանների մեծ մասը ունի մուտքեր, որոնք տանում են դեպի բազմանգամյա օգտագործման համար նախատեսված խցեր: Այսինքն՝ դուռն ամեն հաջորդ թաղման ժամանակ բացվում էր, կատարվում էր նոր թաղում, նորից փակվում էր»,- Shantnews-ին ասել է հնագետ Լևոն Աղիկյանը:

Հաջորդ կյանքում հարություն առնելու վաղբրոնզեդարյան համոզմունքով է պայմանավորված դամբարաններում հայտնաբերվող ուղեկից նյութերի առկայությունը: Հանգուցյալի հետ թաղել են տարբեր կենցաղային իրեր ու զարդեր: Առայժմ պարզ չէ, թե ինչու են բնակավայրն ու դամբարաններն իրար կից: Սովորաբար բոլոր հնագիտական հուշարձաններում դամբարանադաշտը սկսվում է այնտեղից, որտեղ վերջանում են բնակավայրի սահմանները: Կառնուտում դրանք իրար շատ մոտ են ու հնագետներին մտածելու տեղիք են տալիս, թե արդյո՞ք բնակավայրն ու դամբարանները համաժամանակյա են:

«Ես զբաղվում եմ ռադիոածխածնային թվագրությամբ, որը հնարավորություն կտա ստույգ թվագրել հուշարձանը, հասկանալ, թե ինչքան ժամանակ են ապրել այստեղ: Այդ ուսումնասիրությամբ նաև դամբարանները կթվագրենք, ու պարզ կդառնա դամբարանների ու բնակավայրի ժամանակագրական կապը: Ես Ֆրանսիայում և Բուլղարիայում աշխատել եմ նեոլիթյան և էնեոլիթյան ժամանակաշրջանի հուշարձաններում: Բայց երբ սկսեցի հետաքրքրվել Հարավային Կովկասի վաղբրոնզեդարյան հուշարձաններով, հասկացա, որ այստեղից է սկսվում Եվրոպայի վաղ շրջանի պատմությունը»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է ԱՄՆ Քորնելի համալսարանի ասպիրանտ Աննապաուլա Պասերինին:

Նա իտալուհի է, բայց Կառնուտի հնավայրում Ամերիկայի Քորնելի համալսարանն է ներկայացնում: Կառնուտի հնավայրից իր հետ Միացյալ Նահանգներ փորձանմուշներ է տանելու: Լաբորատոր հետազոտությունները ստույգ կորոշեն, թե ինչ ժամանակաշրջանի են թվագրվում դրանք: Իսկ բնակավայրում հայտնաբերված գտածոները Քուռ-արաքսյան մշակույթն են ներկայացնում: Օրինակը օջախն է, որը հայտնաբերվել է կացարաններից մեկի կենտրոնում:

Կառնուտի հնավայրում հայտնաբերված մարդաբանական նյութը ևս հետազոտության է ենթարկվելու: Միայն ԴՆԹ հետազոտությունը կարող է պարզել, թե վաղ բրոնզե դարում միասին ապրած ու նույն դամբարանում թաղված մինչև որերորդ սերունդն էր համարվում մեկ ընտանիք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP