13:46 30.07.2019
10-րդ հայ-ֆրանսիական գիտարշավը շարունակում է Սևանա լճի ստորջրյա ուսումնասիրությունները: Այս տարվա ուսումնասիրությունների արդյունքներն անհանգստացնող են: Լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակը մասնագետները գնահատել են վատ, Սևանա լճի ջուրը տևական ժամանակ եղել է պղտոր՝ նույնիսկ խորություններում, խեցգետինների քանակն էլ շարունակում է նվազել: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը նշեց, որ ջրի ծաղկումն իր բացասական հետևանքներն է ունենում անգամ ջրի ծաղկումից հետո:
«Ողջ օրգանական նյութը մնում է Սևանա լճում և քայքայվելով՝ սկիզբ է տալիս նոր բռնկումների: Տվյալ դեպքում լիճը կարծես թե կաթնային է: Կալցինացման պրոցես է գնում: Այսինքն՝ ի տարբերություն այլ մետաղների, որոնց լուծելիությունը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է, կալցիումի մոտ հակառակը՝ փոքրանում է և այն սկսում է նստվածքներ տալ՝ իր հետ հատակ իջեցնելով նաև ջրում կախված բազմաթիվ այլ նյութերի»:
Իսկ արդեն հատակին այդ մահացած բուսականությունը քայքայվելու համար մեծ քանակությամբ թթվածին է պահանջում, սակայն անաերոբ պայմաններում տեղի է ունենում վերականգնման պրոցես.
«Ազոտի նիտրատներ, նիտրիտներ վերածվում են ամոնյակի, ծծմբաջրածնի: Եվ եթե դա լինում է ավելի ծանծաղ հատվածներում, որտեղ կանգնած է ջուրը, առկա է նաև վատ հոտ»:
Մասնագետը նշեց, որ ջերմաստիճանային գործոնը լուրջ գործոն է, և լճում կատարվող շատ պրոցեսներ կապված են հենց այդ գործոնի հետ: Բայց ոչ պակաս դեր ունի աղբը:
«Հատկապես ափամերձ ծանծաղ հատվածները լցված են աղբով՝ կենցաղային աղբով: Ամեն ինչի կարելի է հանդիպել լճի հատակում: Անգամ գիտական հետազոտությունները բարդանում են հատակում գտնվող ցանցերի, թակարդների պատճառով: Սարքն իջեցնում է, հատակին չհասած՝ արդեն մնում է ցանցի մեջ, բռնվում է ինչ-որ թակարդի կողմից, և վտանգ կա սարքը կորցնելու: Էլ չեմ ասում, որ երբ նավը մոտեցնում ենք ափամերձ տարածքներ հետազոտություն անելու, բոլոր ափերը պատված են ձկնորսական ցանցերով ու թակարդներով, որոնք պարզապես թողել են ձկնորսները, ու դարձել են անպիտան»:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...