«Արթիկ» ՔԿՀ արգելված իրերի ներթափանցմանն աշխատակիցների հանցավոր աջակցության փաստով քրգործեր են հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

«Արթիկ» ՔԿՀ արգելված իրերի ներթափանցմանն աշխատակիցների հանցավոր աջակցության փաստով քրգործեր են հարուցվել

15:50 30.07.2019

ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ շարունակվում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրեր, առարկաներ ներթափանցելուն և դրանց տարատեսակ ձևերով ՔԿՀ-ների աշխատակիցների մասնակցության հանցավոր դրսևորումների դեմ կոշտ քրեաիրավական պայքարը:

Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից իր դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործի և դրանով ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկից առգրավված՝ նշված հիմնարկում 2016-2018թթ. անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են մի քանի դեպքեր, երբ ՔԿՀ տարբեր աշխատակիցներ, ոչ պատշաճ կատարելով ծառայողական պարտականությունները, ՔԿՀ-ում պահվող անձանց հետ մտել են անօրինական հարաբերությունների մեջ և ապահովել նրանց համար տարատեսակ արգելված իրերի՝ ՔԿՀ տարածք ներթափանցմանը:

Դեպքերից մեկով, օրինակ, 2016թ. ՔԿՀ դատապարտյալին երկարատև տեսակցության եկած կինը, տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ընդունման սենյակում աշխատակիցների ներկայությամբ հեռախոսզրույց է ուենցել, որից հետո նրան ուղեկցող անձն իր ավտոմեքենայով տարել և Արթիկ քաղաքի ավտոկայարանի մոտ գտնվող սրճաղացի աշխատակցին է փոխանցել 1,5լ և 1,0լ տարողությամբ պոլիէթիլենից շշերով, ոգելից խմիչքին բնորոշ հեղուկ զանգվածներ: Սրճաղացի աշխատակիցը իրավապահներին հայտարարել է, որ պայմանավորվածության համաձայն՝ դրանք պետք է փոխանցեր «Արթիկ» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետին, ում նախկինում, նույն ճանապարհով դատապարտյալի հարազատների միջոցով փոխանցվել էր մեկ պարկ սոխ:

Արդյունքում, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալների հետ անօրինական կապ հաստատելու համար տվյալ աշխատակցի նկատմամբ կիրառվել է միայն «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ՝ չնայած այն հանգամանքին, որ փաստական տվյալները պարունակել են առերևույթ կաշառք տալու և կաշառք ստանալու հատկանիշներ:

Կամ՝ 2018թ. արձանագրված դեպքով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում նույն ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի անձնական խուզարկությամբ վերջինիս որովայնի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է 7 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով, Wi-Fi ինտերնետ ցրիչ սարք, երեք հատ USB մալուխ և մեկ հատ բջջային հեռախոսի ականջակալ: Պարզվել է, որ դրանք նախատեսված են եղել փոխանցելու դատապարտյալներից մեկին, ում աշխատակիցը փոխանցած է եղել իր հեռախոսահամարը՝ կապ պահպանելու և այդ իրերի ստացումը կազմակերպելու համար: Իրականացված ծառայողական քննության արդյունքում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ընդամենը տվյալ աշխատակցի նկատմամբ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը կիրառելու հարցի քննարկում է նախաձեռնվել:

2018թ. տեղի ուենցած մեկ այլ դեպքում պատասխանատու հերթապահի ժամանակավոր պաշտոնակատարը ոչ միայն չի զեկուցել ղեկավարությանը, որ Արթիկ քաղաքի բնակիչ ներկայացած քաղաքացին ցանկացել է ոչ աշխատանքային օրը կալանավորված անձին որպես հանձնուք սնունդ փոխանցել, այլև չունենալով թույլտվություն, ընդունել է այն և փոխանցել կալանավորված անձին՝ չնայած այն հանգամանքին, որ անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել և այդ սննդատեսակը որպես հանձնուք ներկայացնելու դիմում նրկայացված չի եղել: Մինչդեռ, ծառայողական քննության արդյունքում այդ աշխատակցի նկատմամբ կիրառվել է միայն «Նկատողություն» կարգապահական տույժը:

Իսկ հայտնաբերված մյուս՝ 2017թ. տեղի ունեցած դեպքում «Գյումրի» բժշկական կենտրոնից «Արթիկ» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի անձնական խուզարկությամբ վերջինիս կոշիկների միջից՝ պատրաստված թաքստոցներից, հայտնաբերվել է երկու բջջային հեռախոս: Ծառայողական քննությամբ պարզվել է, որ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ կալանավորված անձին կոշիկները հասել են բուժկենտրոնի ժամանակավոր պահակետում նշանակված տվյալ ՔԿՀ-ի աշխատակցի կողմից առանց համապատասխան թույլտվության, ինքնագլուխ կալանավորին հանձնուք հանձնելու արդյունքում: Ծառայողական քննությամբ այդ աշխատակցի նկատմամբ էլ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժը:

Հայտնաբերվել են նաև նշված ժամանակահատվածում ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից նմանատիպ դրսևորումներ թույլ տալու և դրանք համարժեք իրավական գնահատականի չարժանացնելու նմանատիպ այլ դեպքեր ևս:

Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ պաշտոնատար անձինք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հանդիսանալով հետաքննության մարմին, հնարավոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործողությունների վերաբերյալ դեպքերը դիտարկել են զուտ կարգապահական բնույթի խախտման տիրույթում և իրենց աշխատակիցների հնարավոր քրեական պատասխանատվության չենթարկվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ առերևույթ հանցագործությունները և դրանց կատարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու նպատակով չեն ձեռնարկել քրեադատավարական միջոցներ, ինչի հետևանքով հնարավոր չի դարձել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը: Այդ կերպ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Ուսումնասիրությամբ հայտնաբերված դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP