14:32 22.11.2017
Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյաին և մյուսների գործով դատաքննության ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը Արայիկ Խանդոյանին «ամբաստանյալ»անվանեց: Արայիկ Խանդոյանը մեղադրողին հակադարձեց՝ ամբաստանյալը դու ես: Նախագահողը, որը մինչ այդ երկու անգամ նախազգուշացրել էր Խանդոյանին, որոշում կայացրեց նրան մեկ ժամով հեռացնել դատարանի դահլիճից:
«Մենք կարգ խախտող չենք, այս ողորմելիներն են խախտում»,- դիմելով դատախազներին՝ ասաց Արայիկ Խանդոյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը Էդուարդ Գրիգորյանին և Սեդրակ Նազարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ և մերժեց այդ միջնորդությունը: Դրանից հետո Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Արա Ղարագյոզյանը հայտարարեցին, թե իրենց պաշտպանյալի բացակայության պայմաններում չեն կարող մնալ դատարանի դահլիճում: Դատարանի որոշումը՝ Խանդոյանի նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ, պաշտպանները համարեցին ոչ իրավաչափ:
Գագիկ Եղիազարյանը հայտարարեց.
«Խանդոյանը վրդովվել էր, երբ իր անձը վիրավորող դատախազի՝ Պետրոսյանի դեմ բացարկը մերժվեց: Բոլոր ծռերն են վիրավորվել դրանից, երբ ոչ ադեկվատ անձը դիմում է «ամբաստանյալ» բառով կամ ասում է «արա՛, դու հըլը ձենդ կտրի» ու հայհոյանքներ է տեղում: Նա վիրավորում է մեզ: Երբ դուք կարգի եք հրավիրում Խանդոյանին, պետք է իմանաք՝ նրան կարգի հրավիրելու կարիք չկա: Դուք չեք հեռացրել վիրավորական արտահայտություն անող դատախազին»:
Արեգ Կյուրեղյանն էլ մեղադրողի հասցեին հայտարարեց.
«Վիրավորանքի արժանի եք ապրում, վիրավորում ենք, ռեժիմի ստրուկներ եք»:
Բուռն քննարկման արդյունքում երկու համարձակ որոշում կայացվեց՝ վերանայել նախապես կայացրած որոշումը և Արայիկ Խանդոյանին դահլիճ վերադարձնել մեկ ժամը չլրացած՝ ակնկալելով «նրա հետագա վարքագծում փոփոխություններ գործի քննության ողջամիտ ժամկետների տեսակետից»:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը, նշելով, որ արձանագրել է դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից արված ոչ հարգալից արձագանքը, սանկցիա կիրառեց նաև նրա նկատմամբ՝ մեղադրող Պետրոս Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց: Արա Ղարագյոզյանը մեկ անգամ ևս խնդրեց իրենց պաշտպանյալներին ամբաստանյալ չանվանել:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...