14:03 31.07.2019
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն քաղաքապետարանի մուտքի մոտ ակցիա է անցկացնում, ինչի համար բերված պաստառներին գրված են Երևանի քաղաքապետի նախընտրական խոստումները, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, չեն կատարվել։
Ակցիայի կազմակերպիչներից մեկը հիշատակեց դրանք՝ կանաչապատում, աղբահանություն, տրանսպորտի խնդրի լուծում։ Խոսնակը հայտարարեց, որ նախընտրական խոստումների կատարման համար ժամանակ էր անհրաժեշտ, բայց ընտրություններից հետո անցած 9-10 ամիսների ընթացքում իրենք այդ խոստումների կատարման որևէ քայլ չեն տեսնում։
«Մենք չենք տեսնում տեղաշարժ։ 10 ամիսը բավական քիչ ժամանակ է, որպեսզի վերջնարդյունքները տեսնենք, բայց գոնե էն ակնկալիքները, որ պետք է արվեին և որոնց հիման վրա Երևանի բնակիչները կզգային փոփոխություններ և կսպասեին, չեն երևում։ Մենք այսօր ուզում ենք Երևանի քաղաքապետին հիշեցնել իր տված խոստումները և նաև կոչ անել լրջացման»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից Արա Ռոստոմյանը։
Խոսնակը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանում էլ բացվել է աղբահանության հիմնարկ և դրա համար էլ հատկացվել է 2 միլիարդ դրամ, բայց աղբահանության հարցում իրավիճակ չի փոխվել։ Մյուսը, ըստ բողոքի ակցիայի կազմակերպչի, վերելակների փոփոխության խոստումն էր, բայց որևէ վերելակ չի փոխվել։ Ռոստոմյանը հիշեցրեց նաև կանաչապատման մասին խոստումները, բայց հակառակը՝ կանաչապատ հատվածները հրդեհվում են։
Ակցիայի կազմակերպչի խոսքերով՝ իրենք առաջին անգամ «դեղին քարտ» են ցույց տալիս քաղաքապետին՝ որպես զգուշացում։ Կազմակերպիչներից մյուսն էլ հայտարարեց, որ երբ կարմիր քարտի ժամանակը գա, «հրաժարականներ են լինելու»։
Քաղաքապետարանի մոտ անցկացվող ակցիայի մասին հարցերին պատասխանելիս քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ խնդիր չեն տեսնում ակցիայի մեջ, քանի որ բողոքավորները կարող են իրենց բողոքն արտահայտել ցանկացած ձևով։ Հնչեցված մտահոգություններում ներկայացված տվյալներն էլ Կարապետյանը համարեց ապատեղեկատվություն։
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...