13:38 02.08.2019
«Սանիթեք» ընկերությունը մտադիր է դիմել միջազգային արբիտրաժի իրականացման։ Իսկ մինչ այդ՝ երկուշաբթի, մտադիր են հանդիպում ունենալ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօրվա հեռակա ասուլիսի ժամանակ հայտնեց ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը։
Նա ասաց, որ անկախ դրանից՝ իրենք ոչ մի դուռ չեն փակում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության հարցում, նույնիսկ երկու առաջարկ ունեն, որոնք պատրաստ են իրականացնել իրենց պայմանները բավարարելու դեպքում։
Թավիլն ասաց, որ առաջարկներից մեկն այն է, որ Երևանի քաղաքապետարանը նոր գնած աղբատար մեքենաներն ու աղբամանները տրամադրի իրենց՝ աղբահանությունն իրականացնելու համար, «ոչ թե «Սանիթեքի» համար ստեղծի բարդ իրավիճակ, ընկերությունը չհասցնի հավաքել աղբն, ու քաղաքապետարանը հերոսաբար իր վրա վերցնի այդ աշխատանքը»։
Երկրորդ առաջարկը վերաբերում էր նրան, որ ընկերությունը պատրաստ է հավելյալ 4 միլիոն դոլար ներդրում անել անմիջապես, ավելացնել աղբամանների քանակը և շարունակել աշխատանքը։ Սակայն այս առաջարկների համար կան պայմաններ։ Դրանցից մեկի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները պետք է վերադարձնեն այն գումարները, որ որպես տուգանք գանձել են ընկերությունից։ Այդ տուգանքներն ընկերության ղեկավարը համարում է ապօրինի։ Ընկերության ղեկավարը նաև պնդում է, որ անհրաժեշտ է վերանայել պայմանագրի արժեքը։
Ընկերության ղեկավարն ասաց, որ այս առաջարկները բազմիցս ներկայացվել են քաղաքապետարանին, սակայն այս առաջարկները պատասխան չեն ստացել։
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...