14:09 02.08.2019
Այսօր`օգոստոսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել։
Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:
Վալերիյ Օսիպյանի հրամանով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը, ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանը, ոստիկանության Մեծամորի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մկրտչյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գագիկ Մանուկյանը, ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Հակոբ Անանյանը, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Աշոտ Սարգսյանը, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Նարեկ Պետրոսյանը։
ՀՀ ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Հայկ Թումանյանը՝ ազատվելով ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ ոստիկանության գնդապետ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության աշխատակից ոստիկանության մայոր Արթուր Իսկանդարյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության Էրեբունու բաժնի վերլուծության ավագ տեսուչ ոստիկանության փոխգնդապետ Սոնա Խաժոյանը նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակից ոստիկանության կապիտան Գևորգ Նահապետյանը նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ ոստիկանության կապիտան Տիգրան Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակից ոստիկանության կապիտան Սիմոն Պետրոսյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...