19:40 04.08.2019
Թուրքիայի քաղաքացի Ալի Յալչինկայան երեկ Դոնի Ռոստովի հնագույն հայկական եկեղեցում ամուսնացել է հայուհի Իզաբելայի հետ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է արևելագետ, լրագրող, ճանապարհորդ, «Անտիտոպոր ինֆո» հարթակի հիմնադիր Վադիմ Հարությունովը։
«Այսօր մեզ մոտ ուրախալի իրադարձություն է։ Սանիկս՝ Ալի Յալչինկայան, ամուսնացավ հայուհու հետ։ Մի քանի րոպե առաջ Դոնի Ռոստովի հնագույն Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ Ալիի ու Իզաբելայի պսակադրությունը։ Երեկոյան հավաքվում ենք հարսանիքը նշելու», – նորությունը հայտնել է Հարությունովը։
Նա նաև հիշեցրել է Ալիի պատմությունը, որի տատը 1915 թվականից Ցեղասպանությունից փրկված հայուհի է եղել։
«Մի քանի տարի առաջ ինձ հետ կապ հաստատեց մի երիտասարդ Թուրքիայից։ Նա ասաց, որ իր նախնիները թրքացած հայեր են եղել։ Դեռ ողջ է Անիկ տատը, որը տարիներ շարունակ թաքցրել է իր ծագումը։ Բայց նա չի թաքցրել իր անցյալը թոռներից ու ծոռներից։ Անիկը երազում էր, որ թոռները նորից հայ դառնան։ Նա ասել է, որ Թուրքիայում դեռ շատ են ծպտյալ հայերը»,- գրել է լրագրողը։
Հարությունովը պատմել է, որ ինքը հայկական եկեղեցում կնքել է Ալիին․«Ալիին ինձ մոտ հրավիրեցի, եկավ։ Ռուսաստանում բուհ ընդունվեց։ Շուտով մկրտեցինք նրան Հայ Առաքելական եկեղեցում, այնտեղ նա Գասպար անունը ստացավ»։
Մի երկու տարի անց Ալին` նույն ինքը Գասպարը, ամուսնացավ հայուհու հետ՝ հետևելով տատի պատգամին։
«Նա չի եկել, արդեն ծեր է։ Բայց օգոստոսի 10-ին հարսանիքը շարունակվելու է Թուրքիայում՝ Ալի-Գասպարի տանը։ Իսկ մեղրամիսը Ալին ու Իզաբելան պատրաստվում են անցկացնել Հայաստանում»,- գրել է Հարությունովը։
Նա ավելացրել է․«Իսկ հաջորդը Ալթանն ու Այլան են։ Նրանք քույր ու եղբայր են, իրենց նախնիներն էլ են հայ եղել։ Իսկ դա նշանակում է, որ էլի եմ Թուրքիայի քաղաքացի սանիկներ ունենալու։ Եվ դա լավ է։ Աթաթուրքը մի անգամ թուրքերին ազգանուն տալուց ասել է․«Ne mutlu türküm diyene» («Ինչ երջանկություն է թուրք լինելը»)։ Իսկ ես այլ կերպ կասեմ․«Ne mutlu ermeniyim diyene» («Ինչ երջանկություն է հայ լինելը»)։
Ծպտյալ հայերը ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրող արևմտահայերի սերունդներն են, որոնք այս կամ այն պատճառով թաքցնում են իրենց ծագումը։ Հիմնականում բնակվում են պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում ու կից շրջաններում։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...