Քաղաքապետարանն ունի մեկ ելք. Խաժակյանն՝ աղբահանության խնդրի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Քաղաքապետարանն ունի մեկ ելք. Խաժակյանն՝ աղբահանության խնդրի մասին

12:38 05.08.2019

««Սանիթեք»-ի պայմանագրային պարտավորությունների ձախողումն ակնհայտ է, ինչպես նաև ակնհայտ է, որ իրենց բարձրաձայնած խնդիրները ևս ունեն օբյեկտիվ կողմ այն առումով, որ ունենք վնասվող աղբամաններ, ունենք աղբավայրեր, որտեղ ելումուտը մեքենաների համար վտանգավոր է և անընդհատ վնասում էր առաջացնում, ուստի ակնհայտ է, որ պետք է պայմանագրի վերանայումներ իրականացվեր համագործակցության շրջանակներում, ինչը տեղի չունեցավ», – օգոստոսի 5-ին, լրագրողների հետ խոսելով աղբահանության խնդիրների մասին՝ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ըստ նրա՝ այժմ քաղաքապետարանն ունի մեկ ելք՝ լուծարել պայմանագիրը, քանի որ աշխատանք չի իրականացվում, իսկ ամեն ամիս՝ կոպեկ առ կոպեկ նրանց վճարները տրվում են, ինչը տարեկան 5.2 մլրդ դրամ է կազմում: Խաժակյանը նկատեց նաև, որ երբ խոսվում է պայմանագրի լուծարման մասին, գործընկերները չեն հակադարձում՝ ասելով, որ դա իրավաբանորեն անհնար է, այլ նշում են աղբահանության իրականացման անհնարինությունը, մինչդեռ խնդիրը կարելի է լուծել, ինչպես Դավիթաշեն վարչական շրջանում:

««Սանիթեքն» ունի 2 կնքված պայմանագիր: Մեր առաջարկն էր լուծարել դրանցից մեկը, «Սանիթեքն» իր ռեսուրսը տեղակայեր քաղաքի մի կեսի համար, որին կբավականացնեին աղբամաններն ու մեքենաները, իսկ մյուս կեսի համար աղբահանության պարտավորությունը ստանձներ համայնքային հիմնարկը», – ասաց Խաժակյանը:

Հարցին, թե «Սանիթեքը» համագործակցության և ներդրումների նոր առաջարկ է ներկայացրել, արդյոք չկա՞ մտավախություն, որ այն չի ընդունվի, Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ նման առաջարկ նախկինում էլ եղել է, բայց քաղաքապետարանն ինչ-որ պահի մտափոխվել է, և գործընթացը կիսատ է մնացել:

«Գուցե դա տրամաբանական է, որովհետև «Սանիթեքը» չի իրականացրել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, բայց դա կանխեց ներդրումները: Ունեցանք մի քանի հարյուր աղբամանի ներդրում, մնացածը չեկավ, որովհետև «Սանիթեք»-ի մոտ տպավորություն էր, որ քաղաքապետարանը նպատակ ունի իրենց շուկայից դուրս մղելու, իսկ քաղաքապետարանը դրան ընդառաջ ոչինչ չարեց», – ընդգծեց Խաժակյանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ քաղաքապետարանը «Սանիթեք»-ին վստահելու ոչ մի առիթ չունի:

«3-4 ամիս է` քաղաքապետը «Սանիթեք»-ին հարցնում է՝ նոր աղբամաններ, նոր մեքենաներ ձեռք բերելու՞ եք, ու չի ստանում պատասխան: Ինչի՞ հաշվին պետք է քաղաքապետարանն իր հույսը նորից դնի «Սանիթեք»-ի վրա և նրան օգնի: Այդ մեքենաներն ու աղբամանները, որ գնեցին, դա արդեն իսկ օգնություն էր», – նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP