Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին

18:53 22.11.2017

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ԵՄ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Հերիբերթ Հիրթենին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հերիբերթ Հիրթենը Հայաստան է այցելել նոյեմբերի 22-ին Երեւանում կայանալիք «Քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը եւ հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով պարոն Հերիբերթ Հիրթենին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի Բունդեսթագի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Բունդեսթագի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար: ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Հերիբերթ Հիրթենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է Հայաստան-Գերմանիա հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների խթանման համար:

Անդրադառնալով քրիստոնեական համայնքների խնդիրներին՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքում, ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայկական համայնքների անվտանգության, ինչպես նաեւ մշակութային ժառանգությունների պահպանման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ մտքի, խղճի ազատության գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին: Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Արմեն Աշոտյանը արժեւորել է երկու պետությունների խորհրդարաններում բարեկամության խմբերի միջեւ արդյունավետ եւ կառուցողական գործունեությունը:

Նա հույս է հայտնել, որ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամական խմբերում չեն ընդգրկվի այն գերմանացի պատգամավորները, որոնց անուններն առնչվում են «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալի հետ: Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային հանրության կողմից՝ ընդգծելով, որ Ցեղասպանության ճանաչումը քայլ է՝ կանխելու մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացումը: Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին:   

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP