14:00 07.08.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վստահ եմ՝ շատերիդ համար տեսանելի է հատկապես մարզերում ֆուտբոլը զարգացնելու համար պայմաններ ստեղծելուն ուղղված ՀՖՖ-ի գործուն քայլերը:
Տեղեկատվական ճիշտ ու ակտիվ հոսքերը նպաստում են, որ Սփյուռքի մեր հայրենակիցները սկսեն մտածել իրենց ծննդավայրում ֆուտբոլի զարգացմանն օգնելու մասին, արդեն ունենք զանգեր ու նամակներ, որտեղ մարդիկ պատրաստակամություն են հայտնում գումարներ կամ գույք նվիրաբերել:
Հիմա կոնկրետ մեկ պատմության մասին. Սա Արարատի մարզի Լուսառատ համայնքն է, 25 տարի առաջ այստեղից գնացած ու Հոլանդիայում հաստատված Արմեն Հակոբյանը որոշել է իր ծննդավայրում մանկապատանեկան թիմեր կազմել, օգնել դրանց զարգացմանը, այս նվիրական գործում մեր հայրենակիցը ներգրավվել է նաև իր հոլանդացի ընկերներին, իսկ հոր` Հակոբ Հակոբյանի հորդորով, որը սովետական տարիներին ֆուտբոլ է խաղացել, պատրաստվում է վերականգնել տեղի մեծ մարզադաշտը, արդեն ընթանում են հաշվարկները:
Արմենի հետ ինձ հեռակա կարգով ծանոթացրել է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Տիգրան Բալայանը, ինչի համար շնորհակալություն մեր դեսպանին, իսկ Հայաստանում ֆուտբոլային ներդրումներ անելու որոշումը մեր հայրենակիցները կայացրել են ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի՝ ֆուտբոլի մասին տրված հարցազրույցներից մեկը արբանյակային հեռարձակմամբ դիտելուց հետո:
Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունենում հայկական ֆուտբոլի զարգացման գործում, եթե ուզում եք օգնել՝ դիմեք մեզ, կամ ուղարկեք այս պատմությունը դրսում ապրող ու կայացած ձեր ընկերներին ու բարեկամներին, թող մեկ ավտոմեքենա կամ մեկ մեծ խնջույք քիչ լինի, դրա փոխարեն դուք կարող եք աննկարագրելի ուրախություն պարգևել Հայաստանի որևէ համայնքի ու մասնակցել երկրի զարգացմանը, դառնալ նրա մասնիկը: Հատուկ շնորհակալություն Արարատի մարզպետին, աշխատանքներին ակտիվ հետևելու ու պատրաստակամության համար։ ՀՖՖ-ն աշխատում է»:
Նշենք, որ ներդրում կատարելու հարցում գործարարին ոգեշնչել էր SHANTNEWS-ի հետ Արթուր Վանեցյանի բացառիկ հարցազրույցը:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...