«Արթիկ» ՔԿՀ-ում Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ իրականացված խուզարկությամբ արգելված իրեր են հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

«Արթիկ» ՔԿՀ-ում Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ իրականացված խուզարկությամբ արգելված իրեր են հայտնաբերվել

15:20 08.08.2019

2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազության անմիջական հսկողությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարբեր մասնաշենքերի թվով 6 խցերում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ արգելված իրեր, մասնավորապես՝ 4 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 3 ականջակալ, 2 կրիչ, 1 հատ «Վայֆայ» ինտերնետ սարքավորում, սերմնահատիկներին նմանվող զանգված, 8 առանձին փաթեթներով դեղնավուն փոշենման զանգված, 4 ներարկիչ, 3 մկրատ, 1 ծակող գործիք և 1 մետաղական ձողի կտոր:

Խուզարկությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում՝ նշված քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող մարզի դատախազության դատախազի միջնորդությամբ դատարանից ստացված խուզարկություն կատարելու որոշումների հիման վրա:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազության կողմից քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել էր, որ շարունակվում են քրեակատարողական հիմնարկի տարածք արգելված առարկաներ ապօրինի ներթափանցման, դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից դրանք ձեռք բերելու, օգտագործելու և շրջանառելու դեպքերը, որոնք կատարվում էին ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության դրսևորելու պատճառով: Ավելին, ի հայտ էին բերվել բազմաթիվ դեպքեր, երբ ՔԿՀ աշխատակիցներն անձամբ են մասնակցել այդ իրերը դատապարտյալներին կամ կալանավորված անձանց հասցնելու, շրջանառելու գործընթացին: Մինչդեռ ՔԿՀ պաշտոնատար անձինք, որոնք ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հանդիսանում են հետաքննության մարմին, իրենց այդ ենթակաների հնարավոր քրեական պատասխանատվության չենթարկվելու շահագրգռվածությունից ելնելով նրանց կողմից կատարված՝ ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործողությունների վերաբերյալ դեպքերը համարել են զուտ կարգապահական բնույթի խախտումներ՝ բավարարվելով նրանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառմամբ:

Մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված նմանատիպ փաստերի կապակցությամբ դատախազների կողմից հարուցվել էին 6 քրեական գործեր, որոնցից մեկը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի, 5-ը՝ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 8-ին իրականացված խուզարկության արդյունքներով ևս, որոնք վկայում են անգամ քրեադատավարական գործընթացների հարուցման պայմաններում ՔԿՀ տարածքում ապօրինի առարկաների, իրերի շարունակվող շրջանառման և օգտագործման մասին, քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ կտրվեն ՔԿՀ-ի համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP